Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը հավանություն է տվել կրթական ոլորտում միջազգային համագործակցությունը խթանող փաստաթղթերի. ԿԳՄՍՆ

POLITICS

Այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ն:

Մասնավորապես, Կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետու­թյունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործու­նեու­թյան մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենս­դրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Գործադիրը հավանություն է տվել նաև 2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշ­խարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի  ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհրաժեշտությամբ։ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Հայաստանը միացել է բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը, և այս առումով սույն կոնվենցիան կոչված է լրացնելու բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, որոնցից Հայաստանի Հանրապետությունը միացել է Փարիզի (1979 թ.), Բանգկոկի (1983 թ.) և Լիսաբոնի (1997 թ.) կոնվենցիաներին: Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է խթանել և ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև ապահովել արդար, թափանցիկ և համապարփակ միջոցներ բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար։

Նիստում հավանության է արժանացել նաև 2019 թվականի հուլիսի 5-ին Հանոյում ստորագրված «Հայաս­տանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապե­տության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցու­թյան մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենս­դրական նախաձեռնությունը:

Վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի  ընդունումը պայմանավորված է կրթության և գիտության բնագավառում երկու երկրների ուղղակի համագործակցային հարաբերությունները խթանելու անհրաժեշտությամբ: Նախագծի նպատակն է առավել մատչելի դարձնել երկու երկրների կրթության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև նպաստել պետությունների հետազոտողների, դասախոսների, ուսանողների և աշակերտների փոխանակման ծրագրերին:  Խորհրդային տարիներին երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցությունը գտնվել է բարձր մակարդակի վրա: Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է վերականգնել երբեմնի սերտ համագործակցությունը, այդ թվում՝ նաև այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են երկու երկրները:

ՀՀ կառավարության օրենսդրական բոլոր երեք նախաձեռ­նությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards