Համաշխարհային պարտքը հասել է պատմական ռեկորդի
ECONOMICSՀամաշխարհային պարտքը 2021թ. երկրորդ եռամսյակում հասել է պատմական ռեկորդի մակարդակի՝ 296 տրիլիոն դոլարի։ Աճը կազմել է 4,8 տրլն դոլար, հաշվարկել է Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF), տեղեկացնում է Lenta-ն։
Այդ թիվը 36 տրլն-ով գերազանցել է մինչհամավարակային ցուցանիշը։ Եթե աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, բանկերի եւ կորպորացիաների փոխառությունների տեմպերը եւս այդպիսին լինեն, ապա շուտով համաշխարհային պարտքը կգերազանցի 300 տրլն դոլարը, համոզված է IIF կայունության գծով հետազոտությունների բաժնի տնօրեն Էմրե Թիֆտիկը։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նկատմամբ համաշխարհային պարտքի հարաբերակցությունը կրճատվել է. ընդհանուր պարտքային բեռը կազմել է ՀՆԱ մոտ 353 տոկոսը, ինչը 9 տոկոսով ցածր է առաջին եռամսյակի ամենաբարձր նիշից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



