Շիրակում 23–ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Գասպարյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում:
Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ժիրայր Սերոբյանը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



