Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
SOCIETYԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1666 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Ucom Launches Fixed Network Services in Zovuni
3
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
4
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
5
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary



