Ադրբեջանը 3 ռազմական դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահի հրամանով 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասար) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Բացի այդ, ռազմական դատախազություն է ստեղծվել Աղդամի (Ակնա) շրջանում:
Հուսեյնզադեի խոսքով՝ «այսպիսով, ռազմական դատախազության մարմիններ են ստեղծվել Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բոլոր տարածնքերում»:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



