Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր կառույցները և հողամասերը չեն կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժառանգության ստացմանն առնչվող հարցերին «Փաստն» անդրադառնալու առիթ ունեցել է, ինքնակամ շինություններին ևս: Մեր այս հրապարակման մեջ երկու հարցերը փոխկապակցված են, իսկ իրավական կարգավորումները ներկայացնում է փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը: Նշում է՝ հաճախակի հանդիպող վեճերից են ժառանգատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցների, ինքնակամ զբաղեցված հողամասերի՝ ժառանգության զանգվածի մեջ մտցնելու պահանջով վեճերը:

«Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ քաղաքացին իր կենդանության օրոք ինքնակամ հող է զբաղեցնում կամ ունենում է ինքնակամ կառույց, սակայն մինչ մահը չի հասցնում այն օրինականացնել: Տվյալ պարագայում քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք ինքնակամ կառույցը կամ ինքնակամ զբաղեցված հողամասը կարող է մտնել ժառանգության զանգվածի մեջ, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալեքսանյանը:

Ընդգծում է՝ մինչ ժառանգական զանգվածի հասկացությանն անդրադառնալը, առաջին հերթին պետք է հասկանալ, թե ո՞րն է «ժառանգություն» հասկացությունը, որից հետո միայն անդրադարձ կատարել «ժառանգության զանգված» հասկացությանը: «Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածով սահմանվում է «ժառանգության հասկացությունը», մասնավորապես՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով: Վերոնշյալ սահմանումից հետևում է, որ ժառանգության հասկացությունն անխզելիորեն կապվում է անձի մահվան և մահացածին պատկանող սեփական գույքի և այլ նյութական արժեքների, այդ թվում՝ նաև մտավոր սեփականության ճակատագրի որոշման հետ: Դա նաև անձի սեփականության իրավունքի իրականացման ձևերից մեկն է: Ժառանգական իրավահարաբերությունների դեպքում անձը, լինելով կա՛մ ըստ օրենքի, կա՛մ ըստ կտակի ժառանգ, սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորություն է ունենում միայն համապատասխան անձի (ժառանգատուի) մահվանից հետո՝ օրենքով սահմանված կարգով, դեպքերում և ժամկետներում ժառանգությունն ընդունելու պարագայում: Միաժամանակ պետք է նշել, որ քաղաքացու մահը հիմք չէ մահացածի սեփականության իրավունքը դադարած համարելու համար: Մահացածի սեփականության իրավունքը դադարում է օրենքով նախատեսված կարգով՝ նրան պատկանող գույքի օտարման հիմքերով»,- նշում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ՝ ի՞նչը կարող է մտնել ժառանգության զանգվածի մեջ և ինչը ոչ: «Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Միևնույն ժամանակ ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես.

1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները,

2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը,

3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները,

4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով»,-ընդգծում է փաստաբանը:

Վերադառնալով հարցին, թե արդյո՞ք ժառանգատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցները, ինքնակամ զբաղեցված հողամասերը կարող են մտնել ժառանգության զանգվածի մեջ, թե ոչ, Ալեքսանյանը տեղեկացնում է. « Առաջին հերթին նշենք, որ անշարժ գույքի նկատմամբ ցանկացած իրավունք ենթակա է պետական գրանցման, ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա շարժական գույքի որոշ տեսակներ նույնպես, օրենքով սահմանված կարգով, գրանցվում և հաշվառվում են սեփականատիրոջ անվամբ (օրինակ` արվեստի մեծարժեք գործերը, ավտոտրանսպորտային միջոցները և այլն):

Ուստի գույքի նկատմամբ իրավունքը գրանցած մարմնի կողմից տրված տեղեկանքը հիմք է հանդիսանում տվյալ գույքը ժառանգության զանգվածում ներառելու համար: Ինչ վերաբերում է ժառանգության բացման պահին ժառանգատուի կենդանության օրոք իրականացված ինքնակամ կառույցի կամ ինքնակամ զբաղեցված հողատարածքի առկայությանը, ապա պետք է նշել, որ այն չի կարող դիտվել որպես ժառանգատուի սեփականությունը և ներառվել ժառանգության զանգվածում, քանի որ, ըստ օրենքի, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում և պաշտպանվում է միայն այդ իրավունքի պետական գրանցում ստացած լինելու դեպքում: Այսպիսով՝ ժառանգատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցները, ինքնակամ զբաղեցված հողամասերը չեն կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ»,-եզրափակում է փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation