«Ռուսաստանը Հայաստանի ճանաչված սահմանները կպաշտպանի իր սահմանների պես». սենատոր Անդրեյ Կլիմով (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՌուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սահմանները, քանի որ երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են:
Այդ մասին ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը, գրում է Sputnik Ближнее зарубежье թելեգրամյան ալիքը:
«Դուք ՀԱՊԿ-ում եք, մենք էլ ենք ՀԱՊԿ-ում և դա նշանակում է, որ Հայաստանի ճանաչված սահմանները պաշտպանելու ենք մեր սահմանների պես: Իսկ մեր ռազմական դոկտրինն այնպես է մշակված, որ պաշտպանելով իրեն և իր դաշնակիցներին՝ երկիրը կարող է դիմակայել «մնացած բոլորին միասին վերցված», և ոչ միայն անդամներից մեկին: Եվ բոլորը, ովքեր որ պետք է, դա գիտեն»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցումը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



