Նիգերիայում 240 կալանավոր է փախել բանտի վրա զինված հարձակումից հետո
INTERNATIONAL NEWSԱռնվազն 240 կալանավոր է փախել զինված հարձակման արդյունքում, որը կատարվել է Նիգերիայի հյուսիսային Կոգի նահանգի բանտի վրա: Այդ մասին հաղորդելէ Channels Television հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի ուղղիչ հաստատությունների ծառայության ներկայացուցչին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստալիքի տվյալներով՝ անհայտ զինված անձինք սեպտեմբերի 12-ին, տեղական ժամանակով կեսգիշերին հարձակում են կատարել, նրանք փոխհրաձգություն են սկսել պահակախմբի հետ:
Հարձակման պահին բանտում պահվում էր 294 մարդ: Սկսվել է փախած բանտարկյալներին բռնելու գործողություն, կատարվում է միջադեպի հետաքննություն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



