«Թուրքական ժողովրդավարություն» նախագիծը սպառնում է ամերիկյան այն ընկերություններին, որոնք պաշտպանական ոլորտում համագործակցում են Թուրքիայի հետ
INTERNATIONAL NEWS«Թուրքական ժողովրդավարություն» նախագիծը, որը ստեղծվել է գյուլենականների կողմից, կոչ է արել ամերիկյան ընկերություններին բոյկոտել Baykar Makina-ն: Նախագիծը լուրջ իրավական հետևանքներով է սպառնում ամերիկյան այն ընկերություններին, որոնք շարունակում են պաշտպանական ոլորտում համագործակցել Թուրքիայի հետ և ողջունում է այն ընկերություններին, որոնք դադարեցրել են իրենց համագործակցությունը այդ երկրի հետ:
«Թուրքական անօդաչու թռչող սարքերը ցավալիորեն հայտնի են 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ խաղաղ հայերի դեմ Ադրբեջանի կողմից օգտագործմամբ: Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը նախընտրելի զենք են դարձել ամբողջ աշխարհում ճնշող ռեժիմների համար, որոնք ներգրավված են եղել Հայաստանում խաղաղ բնակիչների վրա հարձակումներում, ինչպես նաև Սիրիայի և Լիբիայի հակամարտություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս տարվա հուլիսին Միացյալ Նահանգների նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարեց «Թուրքական ժողովրդավարություն» հարթակի ստեղծման մասին:



