Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Հայ երիտասարդներն Իսպանիայում զարգացնում են իրենց ձեռնարկատիրական հմտությունները

SOCIETY

Համավարակի հետ կապված մեծ ընդմիջումից հետո եվրոպական կրթական, երիտասարդական ծրագրերը վերաբացվեցին․ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը սկսել է հերթականությամբ իրականացնել հետաձգված բոլոր ծրագրերը թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական երկրներում։

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության 12 հոգանոց պատվիրակությունը գտնվում է Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ իրականացվում է Now is Time միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ծանոթանում են սոցիալական ձեռնարկատիրության առանձնահատկություններին, ներկայացնում իրենց երկրների փորձը, իրավական ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև քննարկում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելուն ուղղված համատեղ ծրագրեր և գաղափարներ։

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը, ով ուսուցանողներից մեկն է, ասում է, որ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ գիտելիք փոխանցելն ու հմտություններ զարգացնելն արդյունավետ է, այն հնարավորություն է տալիս համադրել տեսական գիտելիքներն ու գործնական աշխատանքը։ 

Ծրագրին մասնակցում են Լիտվայի, Վրաստանի, Իսպանիայի և Հայաստանի շուրջ60 ներկայացուցիչ։ 

Հայաստանյան թիմի առաջնորդներից, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանն էլ նշում է, որ տարբեր երկրների երիտասարդներ հավաքվելով մի վայրում, շփվում են, միմյանց են փոխանցում գիտելիքներ և փորձ, ծանոթանում են տարբեր երկրների մշակութային ժառանգությանը, ավանդույթներին։

Իսպանիայի Գրանադա քաղաքում հավաքված երիտասարդները միջմշակութային երեկոներ են կազմակերպում։ Հայկական երեկոն համեղ և բովանդակային էր։ Մասնակիցներից Մարիամ Ղազարյանն ու Արևիկ Քյասինյանը եվրոպացի երիտասարդներին սովորեցրեցին հայկական ավանդական խաղեր՝ «Հավալա», «Աղջիկ փախցնոցի», Համբարձման տոնական խաղեր,իսկ հայկական պարերը համախմբեցին բոլորին՝ Վերվերին, Յարխուշտան և Էջմիածինը։ 

Նաիրա Դարբինյանը և Քրիստինե Սեդրակյանը ներկայացրեցին Հայաստանի մասին պատմական տեղեկատվություն․ ո՞վքեր են հայերը, ի՞նչ արմատներ ունեն, որն է մեր կրոնը։ Հետո նաև գիտելիքների ստուգում տեղի ունեցավ «Կահուտ»բջջային հավելվածի օգտագործմամբ, որտեղ Հայաստանի մասին հարցերին ամենաշատ ճիշտ պատասխան տվողները պարգևատրվեցին։ 

Վրաստանի կազմակերպության ղեկավար Լևան Նիպարիշվիլին գոհ է ծրագրի ընթացքից, բոլոր երկրները ներկայացված են հավուր պատշաճի և հաղորդակցությունը շատ լավ է իրականացվում։ Եվ՛առաջնորդները, և՛ մասնակիցներն ամբողջությամբ ներգրավված են ծրագրում։ 

Հայաստանից այս ծրագրին բացառիկ հնարավորություն են ստացել մասնակցելու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և 

հաղորդակցային տեխնոլոգիաներ»մագիստրոսական  ծրագրի 4 ուսանող, ովքեր փորձառություն ձեռքբերելով հետագայում տարբեր արշավների հանրայնացմամբ պետք է զբաղվեն։ 

Երիտասարդական ակումբների դաշնությունից միջազգային ծրագրին մասնակցում են նաև Էմմա Մամունցը (Արցախ), Նարեկ Պողոսյանը (Երևան), Մարզպետ Յայլոյանը (Արմավիր), Սոֆի Աբրահամյանը (Արցախ), Անի Քալաջյանը(Շիրակ), Քրիստինե Գյուրջոյանը (Արարատ)։

Միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրը կավարտվի սեպտեմբերի 14-ին։ 

Հիշեցնենք, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։ 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California