Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բաքվում
INTERNATIONAL NEWSՍեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ համատեղ միջազգային զորավարժություններ կկայանան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական աղբյուրը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները կանցկացվեն «Երեք եղբայր-2021» խորագրի ներքո:
Տեղեկության համաձայն՝ համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ մարտական գործողությունների ժամանակ փոխգործակցության կատարելագործումն է, գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև գործողությունների նախապատրաստումը խաղաղ և պատերազմի ժամանակ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



