Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է եզրակացություն անի» 44-օրյա պատերազմից
INTERNATIONAL NEWS«Ադրբեջանը 30 տարի բանակցություններ էր վարում իր հողերի ազատագրման համար, սակայն, ցավոք, դրանք անարդյունք էին, ուստի Ադրբեջանը դրանք ուժով ազատագրեց, և Հայաստանը պետք է եզրակացություն անի դրանից», այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ երկրները պետք է ունենան և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ուժ. «Ադրբեջանը սպասեց 30 տարի և ի վերջո ազատագրեց իր հողերը 44 օրվա ընթացքում: Այժմ ստեղծվել է բարենպաստ միջավայր դիվանագիտական բանակցություններ վարելու համար: Կան դրական ազդակներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանից: Բայց դրանք չպետք է լինեն միայն բառեր: Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի»,- ասել է նա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



