Մուրադովը հանդիպել է Զաքիր Հասանովի հետ
INTERNATIONAL NEWSԱրցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանի պաշտպանության նախարարին ներկայացրել է խաղաղապահ առաքելության նոր հրամանատարին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
Գեներալ-լեյտենանտ Մուրադովը, նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը և Զաքիր Հասանովը քննարկել են իրավիճակը «այն տարածքում», որտեղ, ինչպես հարևան երկրի ՊՆ-ն է ներկայացնում, «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ»:
Ավելի վաղ Մուրադովն ու Կոսոբոկովն արդեն եղել են Երևանում, որտեղ դիմավորել են ադրբեջանական գերությունից վերադարձած երկու հայ զինծառայողների:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



