Կրեմլը «ցավով» է ընդունում Զելենսկիի խոսքը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին. Պեսկով
INTERNATIONAL NEWSԿրեմլում «ցավով» են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լիամասշտաբ պատերազմի հավանականության մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագալի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մոսկվան չէր ցանկանա ինչ-որ ապոկալիպտիկ սպասումների տրվել նման զինված հակամարտության հավանականության շուրջ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում պատերազմի վտանգ տեսնում են:
Ավելի վաղ Ուկրաիայի նախագահին հարց էին ուղղել Ռուսաստանի հետ լիակտար պատերազմի հավանականության մասին, որի ի պատասխան վերջինս ասել էր. «Կարծում եմ, կարող է լինել»: Միևնույն ժամանակ Զելենսկին կարծիք էր հայտնել, որ դա «մեծագույն սխալ» կլիներ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



