Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Արտաշատի թատրոնը հագեցած խաղացանկով նշեց 83-րդ թատերաշրջանը

SOCIETY

 Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշեց իր 83-րդ թատերաշրջանը Կլոդ Մանիեի «Օսկար» ներկայացմամբ: Խարազյանցիները ողջ տարվա ընթացքում խաղացել է նաեւ Շառլ Պերոյի «Կոշկավոր կատուն», երկու վերականգնված ներկայացում` «Խաղում ենք Թումանյան» եւ «Գարնիեր ֆրանսիական ձեւով»: Ողջ ապրիլ ամիսը հայտարարվեց  Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միամսյակ: Այդ ընթացքում թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց ցեղասպանության թեմայով երկու նոր պրեմիերա (Մարկ Արենի «Վայրի վարդերը» եւ Սեւակյան թեմաներով «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» բեմադրությունները (գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյան):

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն ասաց, որ ավանդույթի համաձայն, այս տարի եւս ունեն ամանորյա նոր ներկայացում` մարզաբնակ փոքրիկների համար: «Մենք ամեն տարի ունենում ենք նոր ներկայացում: Փոքրիկները մեր մշտական հանդիսատեսն են, եւ մեր դերասանական անձնակազմի ամենասիրելի կոնտինգենտը, որոնց համար մեծ սիրով յուրաքանչյուր տարի բեմադրվում է նոր ներկայացում: Նրանց երբեք չի կարելի խաբել, ամանորյա հրաշքն ամեն տարի նորովի եւ յուրովի ենք մատուցում»,-ընդգծեց թատրանի տնօրենը:

Մինչ դեկտեմբերի վերջը կշարունակվեն ամանորյա ներկայացումները` օրական երեք ներկայացմամբ, իսկ վերջին օրը` ինչպես ամեն տարի, կլինի «Բաց դռների օր»` սոցիալապես անապահով եւ հաշմանդամ երեխաների համար: Ամանորյա ներկայացումները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի:

«Մենք աշխատում ենք հիմնականում դպրոցականների համար, եւ մեր նպատակն է այս եղանակով «պատրաստել» մեր վաղվա հանդիսատեսին, սերմանել հարգանք եւ հետաքրքրություն բեմական արվեստի նկատմամբ»,-ասաց նա: Տնօրինությունը նախատեսել է ամանորյա շուրջ  25 ներկայացում: Ենթադրվում է, որ այս օրերին թատրոն կհաճախի դպրոցական եւ նախադպրոցական տարիքի 7 հազար երեխա:

Մինչեւ դեկտեմբեր ամիսը թատրոնն ունեցել է ավելի քան 11 հազար հանդիսատես: Երկու անգամ թատրոնը հյուրընկալել է «Թատրոն 8»-ի անձնակազմին, որոնց ներկայացումներին հաճույքով է ներկա եղել Արտաշատի հանդիսատեսը:

Թատրոնն այսօր ունի հրաշալի, համախմբված դերասանական «կորիզ», որը հաղթահարում է ցանկացած բարդ ու դժվարըմբռնելի տեսարան:

Վերջին տարիներին դերասանական կազմը համալրվել է շնորհալի եւ տաղանդաշատ երիտասարդներով: Դերասանական անձնակազմի 20-ից 5-ն ավագ սերնդի ներկայացուցիչներ են: Արտիստներից չորսը վաստակավոր դերասաններ են:

«Գրետա Գալստյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը եւ մյուսները մեր հիմնասյուներն են, որոնք յուրաքանչյուր օր երիտասարդներին են հաղորդում իրենց փորձը, վաստակը: Առանց նրանց դժվար է պատկերացնել Արտաշատի թատրոնը: Հանդիսատեսը սովոր է մշտապես նրանց տեսնել»,-նկատեց Սայադյանը:

Որպես մարզային մշակութային օջախ՝ այսօր Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Յուրաքանչյուր տարի խաղում են ավելի քան 70 ներկայացում: Պարբերաբար թարմացվում եւ հարստացվում է թատրոնի խաղացանկը` բեմադրվում նոր ներկայացումներ կամ վերականգնվում հին, սիրված ներկայացումները: Յուրաքանչյուր տարի հանդիսատեսի դատին է հանձնվում 3-4 պրեմիերա:

Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, շնորհիվ կենտրոնական ջեռուցման համակարգի, գործում է ողջ տարին: Խոսելով հիմնախնդիրների մասին՝ Սայադյանն ընդգծեց, որ 83-ամյա թատրոնում այսօր շատ վատ վիճակում են ձայնալուսային սարքավորումները: Դրանք արդեն ծառայել են մի քանի տասնյակ տարիներ, ֆիզիկապես ու բարոյապես բոլորովին մաշված են: «Այնուամենայնիվ, մենք մեկ օր անգամ չենք դադարեցնում փորձերը, աշխատում ենք եղած հնարավորությունները լավագույնս օգտագործել», - ասաց նա: Անդրադառնալով շենքային պայմաններին՝ թատրոնի տնօրենը նշեց, որ դրան ք այնքան էլ վատ վիճակում չեն, չնայած որ վերանորոգումը կատարվել է վաղուց:

Նախորդ տարիներին թատրոնը հանդես էր գալիս նաեւ հյուրախաղերով` հանրապետության տարբեր մարզերում, ԼՂՀ-ում, բայց այսօր նման շրջագայությունների համար չի հատկացվում ֆինանսավորում, չունեն նաեւ տրանսպորտային միջոցներ:

Լիլիթ Մաճկալյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance