Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում

BLOG

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղի համայնքապետարանի մամլո խոսնակ Անուշ Աբելյանը:

«3 տարի ինձ բախտ վիճակվեց աշխատել հայրենասեր, բանիմաց, դիվանագետ, իր գործի գիտակ, լավագույն խորհրդատու, վստահելի ղեկավար Արթուր Շադունցի հետ, ով իր ղեկավարման 5 տարիների ընթացքում հեղաշրջեց Տեղ համայնքը։

Հսկայական լայնածավալ և բազմաբնույթ աշխատանքները դրա վառ ապացույցն են։ Պատերազմի ընթացքում ինձ համար բացահայտում էր Ներսես Շադունցի համակարգված աշխատելու կարողությունը։ Գիշերը սահմաններում, ցերեկը թիկունքում, առանց տրտունջի, մի օր տուն չգնաց։ Հույս տվեց իր աչքերի մեջ նայողին, թիկունք կանգնեց իր կարիքն ունեցողին ու հավատաց Հայաստանի վաղվա օրվան:

Վերջինիս կառավարման 5 տարիների ընթացքում հսկայական աշխատանքներ են իրականացվել:

Տարվա կտրվածքով ընդամենը 185 մլն դրամ փոքր բյուջեով, կառավարության, բարերարների, համագործակցության արդյունքում իրականացված լայնածավալ աշխատանքներից՝ ամենակարևորները։

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

1. Համայնքի գիշերային լուսավորություն հարցը լուծված է 90 տոկոսով։

2. Ճանապարհաշինությունը․ ամեն տարի խճապաատվել է 7560 մ ճանապարհ, և 8200մ դաշտամիջյան ճանապարհ։

3. Համակարգված աղբահանության կազմակերպման շնորհիվ համայնքում 95 տոկոսով փակվել են առկա աղբավայրերը։

4. Հիմք է դրվել է կանոնավոր աղբահանության։

5. Հիմնանորոգվել է համայնքապետարանի վարչական շենքը։

6. Մասնակի վերանորոգվել է Տեղի մշակույթի կենտրոնը։

7. Հիմնվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ։

8. Համայնքապետարանը վերազինվել է համակարգիչներով։

9. Ձեռք է բերվել գրասենյակային կահույք։

10. Շքեղությամբ հիմնանորոգվել է Տեղ գյուղի թիվ 1 նախակրթարանի շենքը։

11. Տեղ գյուղի թիվ 1 նախակրթարանի բակն ամբողջությամբ բարեկարգվել է և կահավորվել խաղահրապարակներով։

12. է Տեղ գյուղի թիվ 1 նախակրթարանի շենքի տանիքին տեղադրվել է 20 կվտ հզորությամբ արևային վահանակներ և արևային ջրատաքացուցիչ։

13. Ամբողջությամբ նոր գույքով, անկողնային պարագաներով կահավորվել է Տեղ գյուղի թիվ 1 նախակրթարանը։

14. Հիմնանորոգվել է Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող թանգարանը։

15. Փոխվել է Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող թանգարանի տանիքը։

16. Հիմնանորոգվել է Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը։

17. Բարեկարգվել է Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող թանգարանի և հուշարձանի տարածքը։

18. Կառուցվել է նոր անասնաբուժարան։

19. Անասնաբուժարանը կահավորվել է անհրաժեշտ գույքով։

20. Համայնքը համալրվել է անհրաժեշտ 9 միավոր հզոր տեխնիկայով։

21. Ստեղծվել է «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը։

22. Կառուցվել ստանդարտներին համապատասխան ավտոկայանատեղի։

23. Տեղ գյուղում կարի արտադրամաս է բացվել։

24. Տեղում ոչխարների համար լողանոց է կառուցվել։

25. Վերակառուցվել է Տեղի կիսաքանդ կամուրջը։

26. Տեղի թիվ 2 ՆՈՒՀ –ում իրականացվել են հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են սանհանգույցները։

27. Տեղի թիվ 2 ՆՈՒՀ –ի խոհանոցը համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով և սպասքով։

28. Տեղի թիվ 2 դպրոցում վերանորոգվել են դպրոցի տանիքը, սանհանգույցը, ճաշարանն ու նիստերի դահլիճը:

29. Բարեկարգվել է 4-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու մեծ մասը։

30. Տեղի արոտավայրերում տեղադրվել են ջրախմոցներ։

31. Բարեկարգվել է Տեղի Յոթ աղբյուրը։

32. Վերանորոգվել է Տեղի թանգարանի տանիքը։

33. Վերանորոգվել է Քահրիզի հուշաղբյուրը։

34. Տեղ համայնքում բացվել է երկրագիտական թանգարան։

35. Թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով։

36. Տեղ համայնքում բացվել է շախմատի դպրոց։

37. Տեղ համայնքը նոր «Մազ» բեռնատար ավտոմեքենա է ձեռք բերել։

38. Տեղ համայնքի մշակույթի տան տանիքին տեղադրվել են 35 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգերը կթեթևավացնի ամբողջ համայնքի լուսավորության ծախսերը։

39. Տեղ համայնքի մուտքի ցուցանակ է տեղադրվել։

40. Քարաշեն գյուղում վերանորոգվել է գրադարանը։

41. Քարաշենում հիմնվել է ցերեկային խնամքի կենտրոն:

42. Քարաշենում ամբողջովին լուծվել է կոյուղու հարցը։

43. Քարաշենի դպրոցը շահագործվել է։

44. Քարաշենի դպրոցը կահավորվել է։

45. Քարաշենում խաղահրապարակ է կառուցվել։

46. Կոռնիձոր բնակավայրում վերանորոգվել է նախակրթարանը։

47. Կառուցվել 12կմ նոր ճանապարհ դեպի Արցախ։

48. Կոռնիձորի մշակույթի դահլիճի 180 տեղանոց նստարանները փոխվել են։

49. Կոռնիձորի մշակույթի դահլիճի հատակը մասնակի վերանորոգվել է։

50. Կոռնիձոր գյուղում բացվել է կաթի ընդունման կետ։

51. Կոռնիձորի արոտավայրերում տեղադրվել են ջրախմոցներ։

52. Կոռնիձորի հին վարչական շենքի կարգավիճակի փոփոխումից հետո 4 երիտասարդ ընտանիքի բնակարանի հարց է լուծվել։

53. Վերանորոգվել է Կոռնիձորի դպրոցը։

54. Խոզնավարում իրականացվել է 1 կմ ճանապարհահատվածի ջրեհեռացման աշխատանքներ։

55. Խոզնավարում մաքրվել են գլխավոր սելավատորը։

56. Փոխվել է Խոզնավարի մշակույթի տան պատուհաններն ու տանիքը:

57. Խոզնավարի մշակույթի տունը վերանորոգվել է։

58. Խնածախում վերագործարկվել է մանկապարտեզը։

59. Խնածախում բնական գազի թողարկում է իրականացվել։

60. Խնածախի ջրամատակարարման համար ձեռք է բերվել նոր պոմպակայան։

61. Խնածախում խմելու ջրագծի ներքին ցանցի նախագիծ է կազմվել։

62. Վաղատուրում հանդիսությունների սրահի տանիքն է փոխվել։

63. Վաղատուրում մասնակի վերանորոգվել է խմելու ջրագծի ներքին ցանցը։

64. Վաղատուրում բնական գազի թողարկում է արվել։

65. Արավուսում մոտ 500 գծամետր խողովակաշարի փոխման արդյունքում բնակիչները արդեն մաքուր խմելու ջուր ունեն:

66. Արավուսում վերանորոգվել և ասֆալտապատվել է գյուղ մտնող կամուրջը։

67. Տեղ համայնքի բոլոր բնակավայրերն արդեն գազիֆիկացված են։

68. Որոշակիորեն կահավորվել են սահմանապահ դիրքերը։

69. Տեղ համայնքի Փառքի սրահում հանգրվանեցին նաև այս պատերազմի հերոսները։

70. Պարբերաբար կազմակերպվել են շաբաթօրյակներ։

71. Ուշադրության կենտրոնում է եղել ներառական կրթությունը։

72. Տեղ և Քարաշեն գյուղերի գրադարանները համալրվել են նոր գույքով և գրքերով։

73. Համայնքի բոլոր բնակավայրերին տրամադրվել է գյուղտեխնիկա։

74. Ամեն տարի ծառատունկ է կազմակերպվել։

75. Պարբերաբար աջակցություն են ստացել համայնքի սոցալապես անապահով ընտանիքները և Արցախից տեղահանված բնակիչները։

76. Կազմակերպվել են փառատոններ։

77. Անց են կացվել մշակութային միջոցառումներ։

78. Կազմակերպվել են գարնանացանի և աշնանացանի աշխատանքները։

79. Համակարգվել են գյուղատնտեսական աշխատանքները։

80. Համակարգվել են Սահմանների պաշտպանության գործըթացները։

81. Համակարգվել են Արցախից տարահանված բնակիչներին ընդունման, տեղավորման, սննդով և անհրաժեշտ պարագաներով ապահովման հարցերը։

82. Կազմակերպվել են բազում հանրային քննարկումներ։

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

83. Խնածախի 9000 մ ինքնահոս խմելու ջրագծի կառուցումը։

84. Տեղ համայնքին սեփականության իրավունքով տրված հիվանդանոցի նախկին շենքի կապիտալ վերանորոգումը

85. Համայնքային զարգացման կենտրոնի ստեղծումը։

86. Վաղատուր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կապիտալ վերնորոգումը։

87. Կոռնիձորի մշակույթի տան տանիքի մասնակի վերանորոգումը։

88. Կոռնիձոր բնակավայրի ոռոգման ջրի ցանցի կառուցումը։

89. Հրշեջ մեքենայի համար կայանատեղիի կառուցումը ։

90. Խոզնավար և Խնածախ բնակավայրերի ոռոգման ներքին ցանցի կառուցումը և վերանորոգումը։

91. Խոզնավար բնակավայրի վարչական շենքի առաջին հարկի վերանորոգումը։

92. Խոզնավար բնակավայրում մանկապարտեզի հիմնումը։

93. Քարաշեն բնակավայրի վարչական շենքի առաջին հարկի վերանորոգումը։

94. Քարաշեն բնակավայրում նախակրթարանի հիմնումը։

95. Վաղատուր բնակավայրում խնձորի այգիների հիմնումը։

96. Ընթացքի մեջ է Արավուսի համայնքային սեփականություն համարվող խմելու ջրի պոմպակայանի հարցը։

97. Ընթացքի մեջ է Տեղ բնակավայրի Շոր աղբյուրի պոմպակայանի հարցը։

98. Նախատեսվում է որոշ դիրքեր տանող ճանապարհների բարեկարգում։

99. Խոզնավարի մշակույթի տան նոր գույքով համալրումը։

100. Վաղատուր համայնքում հանգստի գոտու կառուցումը։

Ընդամենը 5650 բնակիչ ունեցող Տեղ խոշորացված համայնքը 2019թ լավագույն գյուղական բարեկարգ համայնք է ճանաչվել»,- գրել է Աբելյանը։

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia