Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին (լուսանկարներ)
SOCIETY«2021թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի Մայիսյան գյուղի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց Յե 350» և «Վազ 21013» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



