Խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին. Գալուստ Սահակյան
SOCIETYՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքներն սկսեց ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հետ մղելու ժամանակ զոհված զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված է տվել հակառակորդին ու նրա հետ է շպրտել ելման դիրքեր: «Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ Զինված ուժերը բազմիցս ապացուցել են: Դա հակառակորդի համար ավելի ցավագին կլինի: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք կորուստներ: Խնդրում եմ`մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»,-հայտնեց Գալուստ Սահակյանը:
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնված 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնված 1996թ.):
Դեկտեմբերի 18-ին էլ հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:



