Սեպտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 17-րդ ամյակը
CULTUREՄիջոցառումը մեկնարկվեց Արարատյան հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի Տերունական աղոթքով:
Միջոցառման համերգային մասն ազդարարեց «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր):


Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Նազարյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), երգիչ Արման Առաքելյանը, և Կարին ավանդական երգի-պարի խումբը (գեղ․ ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան):

Ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար Լուսինե Նազարյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Ինձ համար շատ դժվար է խոսել այսօր. ընդամենը օրեր առաջ մենք պետք է նշեինք «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի 15-ամյակը, բայց, անկախ այս ողբերգություններից, մենք պարտավոր ենք շարունակել մեր առաքելությունը՝ Աստծո օրհնությամբ»,- նշեց Նարեկ Հարությունյանը:
Միջոցառման ավարտին Նարեկ Հարությունյանը «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբին՝ գեղ. ղեկավար Լուսինե Նազարյանի գլխավորությամբ, հանձնեց խորհրդանշական նվեր:

«Նարեկացի» արվեստի միությունը ունի ավանդույթ, ըստ որի, մշակույթում մեծ ավանդ ունեցող արվեստագետներին տալիս ենք «Հայ մշակույթի դեսպան» կոչումը: Այս կոչման համար մենք ունենք նաև խորհրդանշական նվեր՝ փոքրիկ խաչքար, որի վրա փորագրված է «Նարեկացի» արվեստի միության պատկերանշանը, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են»,- նշեց Նարեկ Հարությունյանը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...




