Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


Էր­դո­ղա­նը, կա­րե­լի է ասել, սեն­սա­ցի­ոն հայ­տա­րա­րու­թյուն է արել Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու իր երկ­րի պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

rosbalt.ru-ն «Արդյո՞ք էրդողանը կարգ ու կանոն կմտցնի Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենուր է հասցնում քայլեր անել: Նա Սիրիայում է, Աֆղանստանում է, Իրանում է և այլուր: Եվ զարմանալի չէ, որ անտարբեր չէ նաև Հարավային Կովկասի նկատմամբ. այնտեղ նա եղբայրական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Հետկոնֆլիկտային գոտիներում հիմա ավելի շատ խաղաղություն է, քան պատերազմ: Բայց մի՞թե այս հարաբերական անդորրը մնայուն է:

Իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հարավային Կովկասում և հարևան երկրներում «եղանակը» համեմատաբար մեղմ լինի: Էրդողանը գտել է. նա նախաձեռնել է մի այնպիսի քաղաքական և տնտեսական կառուցվածք, որը թույլ կտա տարածաշրջանին գտնել, իր խոսքերով, «հանգիստ»: Եկեք չվիճենք, թե որն է առաջինը եղել՝ ձու՞ն, թե՞ հավը: Այսինքն, ո՞վ է առաջինը «ազդակներ» հաղորդել, թե պատրաստ է Հայաստան - Թուրքիա հարաբերություններ հաստատել: Ի վերջո, Փաշինյանն ասել է, որ իր երկիրը դրական է արձագանքել թուրքական «ազդակներին», իսկ Էրդողանը՝ որ իր երկիրը ընդունել է Երևանից հնչող «հաշտվելու հայտարարությունը»: Այսպիսով, Էրդողանը, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր երկրի պատրաստակամության մասին: Բայց նրա «առատաձեռնությունը», հավանաբար, ունի «կրկնակի հատակ»:

«Հարաբերությունները պետք է զարգանան՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա, - ասել է Էրդողանը, - մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Բայց, իհարկե, ինչպես շեշտել է թուրք առաջնորդը, այդ ամենը հնարավոր է միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո, ինչը Ադրբեջանն է առաջարկում, այն է՝ Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելը: Էրդողանի խոսքով, այս մոտեցումը Հարավային Կովկասի զարգացման համար նոր հնարավորություն է, իսկ հայերի համար՝ «պատմական հնարավորություն»:

Բայց նկատենք, որ խոսքը միայն «եռյակի», այսինքն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մասին չէ: «Օրակարգում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «հնգյակի հարթակ» ստեղծելու մասին է, որին, ենթադրաբար, կմիանա նաև Վրաստանը», - ասել է Թուրքիայի առաջնորդը: Սկզբի համար խոսքը երկաթգծերի եւ մայրուղիների կառուցման մասին է, որոնք «կմիացնեն երկրները, և նման կերպ կլուծվեն բազմաթիվ խնդիրներ»: Իհարկե, դժվար է չհամաձայնել ճանապարհների կառուցման միջոցով առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ բնույթի «բազմաթիվ խնդիրների» լուծմանը, սակայն Հայաստանը դեռ չի հասունացել նման ծրագրերի իրականացման համար:

Հարց. արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ սակարկությունները չեղյալ են հայտարարվելու: Եվ ևս մեկ հարց. ինչո՞ւ է Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգն ընդլայնում մինչև, այսպես ասած, «եռյակի», այսինքն՝ Ադրբեջանին ևս ներառում է այնտեղ, և մինչև անգամ այն ավելի լայն՝ տարածաշրջանային «հնգյակի» կամ նույնիսկ «վեցնյակի» ձևաչափի մակարդակի է հասցնում: Ընդհանրապես, մեծ քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մի բանից չի ամաչում, և եթե Էրդողանի նախաձեռնած «հնգյակի» հարթակի ստեղծումը ամպագոռգոռ բառեր չեն, ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է միանա դրան, որպեսզի, թեկուզ, վերահսկի Թուրքիային և նրա ազդեցության տարածումը տարածաշրջանում, ինչպես նաև դաշինքի մյուս անդամների «վարքագիծը»: Ինչ վերաբերում է Իրանին, նա ունի նոր նախագահ և բավականին տարասեռ խորհրդարան, որտեղ վերաբերմունքը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի նկատմամբ միանշանակ չէ:

Հարց է, թե արդյո՞ք Մոսկվան ու Թեհրանը կպահպանեն «ռազմավարական գործընկերությունը», թե՞ այն ընդամենը իրավիճակային կլինի: Ներկայումս Մոսկվան չունի իր նախկին քաղաքական ազդեցությունը Իրանի վրա: Առևտրատնտեսական հարաբերությունները նույնպես լավագույնը չեն: Այնուամենայնիվ, Իրանը որևէ պատճառ չունի Հայաստանը Թուրքիային մերձեցնելու համար՝ թեկուզ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ թուրքական հետաքրքրությունների բացահայտ հակադրությունը իր նպատակներին: Օրինակ՝ Թեհրան-Ջուղա-Երասխ-Երևան-Թբիլիսի-Սև ծով երկաթուղային կապի նախագիծը չի համընկնում Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտային ուղիների, էներգետիկ և այլ ոլորտների զարգացման «տեսլականի» հետ: Իրանը Հայաստանի հետ ունի նաև այլ նախագծեր: Ուստի, ամենայն հավանականությամբ, Իրանը միայն պաշտոնապես կընդունի Էրդողանի «հնգյակի հարթակը», բայց իրականում երկկողմ հիմունքներով կշփվի Հայաստանի և տարածաշրջանի այլ պետությունների հետ:

Անիմաստ է խոսել «վեցնյակի հարթակին» Վրաստանի մասնակցության մասին, չնայած այն բանին, որ Թուրքիան և Ադրբեջանը նրա ամենակարևոր գործընկերներն են: Էրդողանի առաջարկած դաշինքից Վրաստանին վախեցնելու համար բավական է դրան Ռուսաստանի մասնակցությունը: Բացի այդ, նկատի ունենալով ԱՄՆ -ի և Իրանի հարաբերությունները, Թբիլիսին, հավանաբար, չի ցանկանա բարկացնել իր ռազմավարական գործընկերոջը՝ կապեր հաստատելով Իրանի հետ: Այսպիսով, ի՞նչ է կանգնած Էրդողանի նախաձեռնության հետևում՝ տարածաշրջանում իրավիճակի իրական բարելավման ցանկությու՞ն, թե՞ պարապ խոսակցություն: Հավանաբար, երկուսն էլ, բայց որոշակի չափով:

Թուրքիան դիվանագիտական և ռազմավարական նկատառումներով չի կարող Ռուսաստանին չհրավիրել «հնգյակ», սխալ կլինի նաև Իրանին ամբողջովին անտեսելը, սակայն Հայաստանը դեպի սեփական ուղեծիր (գոնե մասամբ) թեքելը կառուցողական և հեռանկարային գաղափար է: Այսպիսով, Փաշինյանի ու Էրդողանի փոխադարձ քաղաքավարությունից շատ բան պետք չէ ակնկալել: Բայց Հայաստան- Թուրքիա հարաբերություններում հնարավոր է նվազագույնի ձևավորումը, այն է՝ ճանապարհների բացումը, որով հետաքրքրված է նաև Ռուսաստանը: Բայց հազիվ թե այդ ամենը դուրս գա այդ հիմնական նվազագույնից: Թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը կփորձեն դանդաղեցնել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության տարածումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration