Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Առողջապահության նախարարի հրամանը չի կարող քաղաքացու վրա պարտականություն դնել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով, հոկտեմբերի 1-ից նոր կարգ է գործելու, ըստ որի, աշխատող քաղաքացիները երկու շաբաթը մեկ պետք է կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն: Բացառություն կլինեն միայն Covid-19-ի դեմ պատվաստվածները, որոնք կարող են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատը: Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշել է դրույթից բխող խնդիրների մասին, խոսել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի անթույլատրելիության մասին:

Անդրադառնալով նախարարի հրամանին՝ Վ. Գրիգորյանն այն դիտարկեց նախ Սահմանադրության տեսանկյունից. «Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն, ինչ արգելված չէ օրենքներով ու չի խախտում այլոց իրավունքները: 39-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հստակ նշում է, որ ոչ ոք չի կարող կրել այնպիսի պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Առողջապահության նախարարի հրամանը, որն օրենքից ավելի ցածր ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ է հանդիսանում, չի կարող քաղաքացու վրա պարտականություն դնել: Եթե տվյալ մասով դիմում ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան, այն ուղղակիորեն հակասահմանադրական կլինի»:

Ինչ վերաբերում է վարչական ներգործությանը, նա հավելեց. «Երբ վճարովի թեստ հանձնելու կամ անվճար պատվաստվելու հանգամանք է դրվում, վարչարարության անհրաժեշտության իրավաչափության և համաչափության խնդիր է առաջանում: Այսինքն, եթե հնարավոր միջոցները՝ թեստի հանձնումը և պատվաստումը, երկուսն էլ ձեռք են բերվել պետական բյուջեից, ինչն էլ իր հերթին գոյանում է հանրային միջոցներից, ինչո՞ւ է պատվաստումն անվճար, իսկ թեստի հանձնումը՝ վճարովի: Սա առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, ինչն էլ ՀՀ-ի նկատմամբ ՄԻԵԴ նոր վճիռների ու փոխհատուցումների կհանգեցնի: Ես խնդիրը պատվաստվելու կամ չպատվաստվելու մեջ չեմ տեսնում, խնդիրը հարկադրանքն է: Գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի՝ պատվաստվի՞, թե՞ ոչ, դիմակ կրի՞, թե՞ ոչ»:

Իսկ թե ինչ պետք է իմանա աշխատող քաղաքացին, որը, ըստ առողջապահության նախարարի հրամանի, շուտով պարտավոր է ամիսը երկու անգամ թեստ հանձնել, Վահե Գրիգորյանը նշեց. «Աշխատող քաղաքացին պետք է իմանա, որ չպատվաստվելու կամ թեստ չհանձնելու հիմքով չեն կարող միակողմանի լուծել իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ ՀՀ կնքած բոլոր միջազգային պայմանագրերին»:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծով աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ, իր ցանկության դեպքում, պատվաստման սերտիֆիկատը: Իսկ վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ հանրային ծառայողը, կարող է զրկվել աշխատանքից: Վահե Գրիգորյանը նշեց, որ քաղաքացիներից արդեն հարյուրավոր ահազանգեր է ստացել, կան նաև ահազանգեր պատվաստվելու պարտադրանքի մասին:

«Քաղաքացիների նկատմամբ բժշկական ներգործության միջոցներ ընդունելու հարկադրանքը լրջագույն խնդիրների առջև է կանգնեցնելու: Մենք ունենք պատվաստանյութեր, որոնք լայն շրջանառվում են Հայաստանում: Խոսքը կարմրուկի, մնացած հիվանդությունների դեմ պատվաստումների մասին է, բայց կորոնավիրուսի հետ կապված նման խիստ մոտեցումը կարող է մինչև անգամ սոցիալական բունտի հանգեցնել, եթե չհաշվենք մարդու իրավունքների և ազատությունների ապօրինի սահմանափակումներն ու խախտումները»,-ասաց նա:

Հաշվի առնելով նաև թեստերի արժեքները, որոնք տատանվում են 10-15 հազար դրամի սահմաններում՝ մեր զրուցակիցը հավելեց. «Գուցե Ազգային ժողովում զետեղված մանդատակիրները և կառավարության անդամ հանդիսացող անձինք պարգևավճարների հաշվին կարող են իրենց թույլ տալ ամսական 30 հազար դրամ վճարել և թեստ հանձնել, սակայն այն պարագայում, որ մեր երկրում միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է, նվազագույնը՝ 68 000, ամսական 30 000 դրամի հատկացումը թեստերի իրականացմանը լուրջ սոցիալական բեռ է լինելու ՀՀ քաղաքացիների վրա: Հերթական անգամ քաղաքացիները դիտարկվում են ոչ թե որպես բարձրագույն արժեք, որը հռչակվում է Սահմանադրությամբ, այլ տուգանքի ու եկամտի միջոց»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future