Գրեթե 40 տարվա կոմայի մեջ մնալուց հետո մահացել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Ադամսը
SPORT73 տարեկանում, գրեթե 40 տարի կոմայի մեջ մնալուց հետո, մահացել է «Նիմի», Ն«իսի», «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջnան-Պիեռ Ադամսը, հայտնում է «Նիմի» թվիթերյան էջը:
Ադամսը կոմայի մեջ է 1982 թվականի մարտի 17-ից՝ Լիոնի հիվանդանոցում ծնկի վիրահատության ժամանակ բժշկական սխալից հետո: Այդ ժամանակից ի վեր՝ խաղացողի կյանքը վեգետատիվ վիճակում է։ Ֆրանսիացին մահացել է երկուշաբթի օրը:
«Այսօր առավոտյան մենք իմացանք Ադամսի մահվան մասին: Ակումբը իր անկեղծ ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և ընկերներին», - ասվում է «Նիմի» հայտարարության մեջ:
Ադամսը հանդես էր գալիս՝ որպես կենտրոնական պաշտպան: Ֆրանսիայի հավաքականում նա անցկացրել է 22 հանդիպում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



