Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբեր ամսին

SOCIETY

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Իրավաբան.net-ը տեղկանում է սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը։

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր:

Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22…+23⁰C է, երկրորդում՝ +20⁰C և երրորդում՝ +18…+19⁰C:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20…+21°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20…+21°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +10…+14°C: Լոռու մարզում՝ +13…+15°C, Տավուշի մարզում՝ +16…+18°C:  Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +21…+22°C, լեռնային շրջաններում` +13…+14°C: Սյունիքի հովտային շրջաններում +19…+21°C, նախալեռնային շրջաններում` +14․․.+15°C:

Եղանակի կանխատեսում 2021թ. սեպտեմբեր ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34…+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +9…+11 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` 0…-2, առավելագույնը` +38…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման` 7-10մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10…+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև  +25…+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` -4…-6, առավելագույնը` +33…+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման` 25-35մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13…+15 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +26…+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2…+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` -3…-5, առավելագույնը` +32…+34 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման` 32-46մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+18 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5…+10 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` +1…+3, առավելագույնը` +34…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  ( նորման` 38-40մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +21…+22, լեռնային շրջաններում` +13…+14 աստիճան,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +34…+36 աստիճան, լեռնային շրջաններում՝ +27…+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10…+12 աստիճան, լեռնային շրջաններում` +3…+5 աստիճան (դիտված  պատմական  նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1…+3, լեռնային շրջաններում՝ -3…-5 աստիճան, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +36…+38, լեռնային շրջաններում՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է  նորմային մոտ  (նորման` նախալեռնային շրջաններում 10-15մմ, լեռնային շրջաններում 22-23մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +19…+21, նախալեռնային շրջաններում` +14․․.+15 աստիճան,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև` +33…+36, նախալեռնային շրջաններում՝ +26…+29 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +8…+12, նախալեռնային շրջաններում` +4…+6 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում՝ 0…+2, նախալեռնային շրջաններում՝ -2…-4 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում +38…+40, նախալեռնային շրջաններում՝ +34…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև  +34…+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10…+12 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` +1…+3, առավելագույնը` +38…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 9մմ):

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California