Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Թուրքական նախապայմանները՝ «դրական ազդակներ». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա փուլում Թուրքիան տարբեր ուղղություններով ագրեսիվ քաղաքականություն է վարում, որի արդյունքում տարբեր երկրներում հակաթուրքական տրամադրություններ են ձևավորվել։ Թուրքական ազդեցության աճը մեծապես նկատելի է նաև մեր տարածաշրջանում, որը կարող է հարթակ դառնալ Անկարայի համար իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերի շրջանակներում Միջին Ասիա ներթափանցելու համար։ Տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Արևմուտքից մեծ կախվածություն ունեցող Թուրքիան կսկսի բացահայտ էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականություն վարել։

Պատահական չէ, որ այսօր թուրքական հավակնություններն անգամ այնպիսի աստիճանի են հասել, որ այդ երկրի նախագահ Էրդողանը հայտարարում է, թե յուրաքանչյուրը, ով կցանկանա «քարը տեղից շարժել» տարածաշրջանում, նախևառաջ պետք է արժանանա Թուրքիայի հավանությանը։ Նկատենք, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն ներկայումս իրավիճակն այլ է, քան, օրինակ՝ մի տարի առաջ էր, քանի որ Արցախյան պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական դասավորությունը լիովին այլ է։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որ Հայաստանի իշխանությունը այնպիսի գործելակերպ որդեգրի, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, և կառավարության ծրագրում հատուկ ընդգծի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ ակտիվ ջանքերի ներդրման ու փոխվստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին։

Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն բավարարվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունն իրենց կառավարության ծրագրում ընդգծելով։ Օրինակ՝ Փաշինյանն ավելի առաջ գնացող քայլ է կատարում՝ կառավարության նիստում հայտարարելով, թե Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան Հայաստանի ուղղությամբ։ Իրականում այս հայտարարությունը շատ տարօրինակ էր, քանի որ մինչև հիմա Անկարայից որևէ դրական ազդակ չի նկատվել, որը կարող է Հայաստանի համար ընդունելի լինել։ Ավելին՝ թուրքական կողմն ամեն ինչ արել է տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Թուրքիան ամեն անգամ աջակցություն է հայտնում Ադրբեջանին և այդ երկրին մատակարարում ժամանակակից սպառազինություն։ Իսկ շատ դեպքերում հենց թուրք սպաներն են մարզում ադրբեջանական բանակը։

Եվ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում թուրքական անմիջական ներգրավվածությունը տեսանելի էր նաև վարձկան ահաբեկիչների տեսքով, որոնց Անկարան վարձել էր Արցախի դեմ «ջիհադի» համար։ Ու եթե պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները բարձրացնում էին Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործումը դատապարտելու խնդրի մասին, ապա հիմա, կարծես, «մոռացել» են այս թեման։ Բայց հարցն այն է, որ Ադրբեջանի հաղթանակից հետո էլ Արցախի հետ կապված Անկարան շատ հեռուն գնացող նպատակներ ունի։

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Թուրքիան մտադրություն ունի Արցախում Սիրիայից բերված թուրքմենական ցեղերի բնակեցնել։ Իսկ հիմա էլ քննարկումներ կան, որ Աֆղանստանից եկած փախստականներին կարող են Արցախ բերել, ինչու չէ, նաև դրա անվան տակ մոջահեդ գրոհայինների որջեր ստեղծել Արցախից բռնազավթված տարածքներում։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի որևէ լուրջ քայլ չի կատարում։ Անգամ պատերազմի ժամանակ ամեն անգամ կոնկրետ դիրքորոշում արտահայտելուց առաջ Ալիևը հայացքն ամեն անգամ հառում էր Անկարայից եկող ազդակներին։ Ստացվում է, որ եթե Ադրբեջանն այս օրերին ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը ու սադրանքների է դիմում, միանշանակորեն, դա տեղի է ունենում Անկարայի բացահայտ աջակցության պայմաններում։ Նաև լուրջ դիտարկման առարկա է այն հանգամանքը, թե ինչպես թուրքական ղեկավարությունն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարագայում։

Ըստ նրա, նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, որն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար: Թուրքիայի նախագահի ուղերձն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ վերջնականապես հրաժարվի Արցախից, իսկ մյուս կողմից էլ՝ ճանաչի առկա հայ-թուրքական սահմանը, այսինքն, ընդունի Կարսի պայմանագրի պայմանները և հրաժարվի պահանջատիրությունից ու Ցեղասպանության հարցը բարձրաձայնելուց։ Ստացվում է, որ Թուրքիայից եկող «դրական ազդակները» նախապայմանների լեզվով խոսելն է։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում նոր նախապայմաններ ևս առաջ քաշվեն։

Բայց զարմանալի է, որ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները սին հույսեր են տածում, որ շատ շուտով սահմանները բացվելու են, ու սկսվելու է թուրքերի հետ առևտուրը։ Դե, հանրությունից գաղտնի մեր հայրենիքի տարածքները թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրած իշխանությունները հանուն իրենց պաշտոնների կարող են նաև համաձայնել թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանների կատարմանը։ Համենայնդեպս, ժամանակը ցույց կտա, թե իրադարձություններն ինչպես կարող են դասավորվել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy