Դեկտեմբերի 21-ից կգործարկվի նոր արագաչափ սարք
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերի 21-ից գործարկվելու է Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արաքս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



