Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է
SOCIETY«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Գորկու, Սովետների և Մյասնիկյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Նշված ժամանակահատվածում կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան, Արարատյան, Սահմանապահների փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների առանձնատների և նշված փողոցների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



