Ողբերգական դեպք Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին
SOCIETYՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանված «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



