Լիլիա Շուշանյանն ազատվել է պաշտոնից
POLITICSՎարչապետի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացում նրա կենսագրությունը:
Լիլիա Շուշանյանը ծնվել է 1991թ. մայիսի 26-ին, Երևանում:
Կրթություն
- 2012-2014թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, մագիստրատուրա
- 2008-2012թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, բակալավր
Աշխատանքային գործունեություն
- 2014-2015թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, գլխավոր գործավար
- 2015-2016թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, փորձագետ
- 2016-2017թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ հանրային կառավարման հարցերով խորհրդատու
- 2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (հասարակական հիմունքներով)
- 2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար
- 2018 հունվարից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար։
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



