Դիմադրության ուժերը հաղորդել են Փանջշերի համար մարտերում 350 թալիբի զոհվելու մասին
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է Փանջշերի հարթավայրի համար մարտերի չորս օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 350 զինյալների զոհվելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Թալիբների կորուստները վերջին չորս օրվա ընթացքում կազմել են 350 սպանված, 287 վիրավոր, 35 ձերբակալված»,-ասվում է Twitter-ում Ճակատի զետեղած հաղորդագրության մեջ:
Թալիբներն անհնազանդ հարթավայրի վրա, որն Աֆղանստանի՝ իրենց կողմից չվերահսկվող միակ նահանգն է, գրոհում Է երկու հիմնական ուղղություններով՝ Բաղլանի նահանգի Անդարաբ հարթավայրի և Փարվանի նահանգի Գուլբախոր քաղաքի կողմից:
Նախօրյակին թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մոթաքին զինյալների կողմից չվերահսկվող միակ նահանգի ղեկավարության հետ բանակցությունները համարել է անարդյունավետ և խոստացել, որ Փանջշերը կվերցվի ուժով:
Այդ նպատակին հասնելու համար թալիբներն այդ շրջանում կենտրոնացրել են հյուսիսարևելյան չորս նահանգներից՝ Բադախշանից, Թահարից, Կունդուզից և Բաղլանից զինյալների: Բացի այդ, հարթավայրի վրա հարձակվելու համար թալիբների ջոկատներ են ուղարկվել Քաբուլից:



