Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում աշնան ամենահանրաճանաչ ուղղություններից է դարձել Հայաստանը
INTERNATIONAL NEWSՌուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանը զանգվածաբար որոշել են մեկնել երկու ուղղություններով. «թավշյա սեզոնին» հանգստի ամենահանրաճանաչ վայրերը դարձել են Հայաստանն ու Ղրղզստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է «Տուտու» առցանց ծառայության ուսումնասիրության մեջ:
Ըստ վերլուծաբանների` սեպտեմբերին և հոկտեմբերին ամրագրումների առումով առաջատար են մերձավոր արտասահմանի երկրները, իսկ Հայաստանին եւ Ղրղզստանին ընդհանուր հաշվով բաժին է ընկնում ձեւակերպված տոմսերի գրեթե 30 տոկոսը:
Զբոսաշրջիկների համար պահանջված պետությունների վարկանիշում հայտնվել են նաև Մոլդովան, Ուզբեկստանը, Բելառուսը, Հունաստանը, Կիպրոսը և Բուլղարիան:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



