Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ավելի ողջամիտ է համարվում համապատասխան տուրք սահմանելը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում և Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 3-րդ՝ «Արդյունավետ և հաշվետու կառավարում» և 8-րդ՝ «Մաքուր և կանաչ Հայաստան» մեգանպատակները, այն է՝ «3.պետական մարնների գործունեությունը դարձնենք թափանցիկ, հանրամատչելի, արդյունավետ, վերահսկելի և մասնակցային, ինչպես նաև կերտենք նոր ժամանակների՝ նախաձեռնող, արդյունք տված, բարեվարքության բարձրագույն նորմերին համապատասխանող, պատասխանատու և արհեստավարժ հանրային ծառայողներ» և «8. ապահովենք շրջակա ջավայրի համատարած պահպանությունն ու զանգվածային առողջացումը, բնական պաշարների սահմանափակ և պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ ներկա և ապագա սերունդների»։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և օգտակար հանածոների վերաբերյալ վստահարժան տեղեկատվության տիրապետումը հանդիսանում է պետության անվտանգային, տնտեսական և երկարաժամկետ որոշումների ընդունման կարևորագույն հենքերից մեկը, իսկ հավաքագրված տեղեկությունների մեծ մասը ստացված է դեռևս խորհրդային տարիներին կատարված հետախուզական աշխատանքներից, նախագծերի հեղինակները գտնում են, որ անհրաժեշտ է մի կողմից լրացուցիչ քայլեր ձեռնարկել ընդերքի ուսումնասիրության աշխատանքների խթանման ուղղությամբ, որի արդյունքում կապահովվի նաև կայուն զարգացման հիմնադրույթը՝ զարգացում, որը թույլ է տալիս բավարարել ներկա պահանջմունքները՝ ապագա սերունդներին նույնպես ապահովելով նման հնարավորություններով, իսկ մյուս կողմից՝ ավելի հասցեական, պետության կողմից իրականացվող մասնագիտական և մեծածավալ գործառույթի՝ ընդերքաբանական փորձաքննության դիմաց վճարման սահմանման ուղղությամբ։

«Հարկ է նշել, որ ուսումնասիրությունների և հետախուզությունների փուլում մասնավոր ընկերությունները իրականացնում են հիմնականում ծախսեր՝ տվյալ տարիների համար ուղղակի շահույթ չստանալով (շահույթի ստացումը ենթադրվում է իհարկե և կախված է հենց ուսումնասիրության արդյունքներից, սակայն հաջորդ՝ արդյունահանման փուլում)։ Ուստի գտնում ենք, որ նպատակահարմար է առաջիկա երեք տարիներին ուսումնասիրության իրավունքի համար դիմած ընկերություններին իրավունքի ստացման համար որպես տարեկան պետական տուրք սահմանել բազային տուրքի դրույքաչափը։

Փոխարենը ավելի ողջամիտ է համապատասխան տուրք սահմանել պետության կողմից արդեն իսկ ստացված իրավունքի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքով ընկերության ներկայացրած պաշարների հաշվետվությունը փորձաքննելու համար, ինչպես օրինակ Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված մյուս երկու փորձաքննությունների՝ ՇՄԱԳ հաշվետվության կամ տեխնիկական անվտանգության փորձաքննությունների դեպքում է։ Մասնավորապես, առաջարկվում է մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության փորձաքննության համար սահմանել բազային տուրքի 500-ապատիկի չափով, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության փորձաքննության համար՝ բազային տուրքի 250-ապատիկի չափով պետական տուրք։

Նախագծով սահմանված փոփոխություններով իրականացվում են եզրույթային փոփոխություններ՝ միասնականացնելով Ընդերքի մասին օրենսգրքով, Հարկային օրենսգրքով և Պետական տուրքի մասին օրենքով սահմանված հասկացությունները։ Միաժամանակ, համապատասխանեցվում են օրենքներում կիրառվող հանքային ջրի օգտագործման նպատակները՝ բուժական կամ արդյունաբերական։ Առաջարկվում է նաև ըմպելասրահներում ջրի արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հարկային օրենսգրքով սահմանված 0 դրամ դրույքաչափի փոխարեն սահմանել 40 դրամ դրույքաչափ՝ հաշվի առնելով Ընդերքի մասին օրենսգրքով ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներից ընդերքօգտագործման վճարովիությունը։

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները կիրականացվեն մուտքերի ավելացման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ժամանակավորապես ուսումնասիրությունների պետական տուրքի վճարը սահմանվում է 1000 դրամ, սակայն բոլոր ուսումնասիրության թույլտվությունների դեպքում իրենց վերջնական աշխատանքների՝ օգտակար հանածոների պաշարների հաստատման փուլում ավելանում է փորձաքննություն իրականացնելու վճար: Նշյալ օրենքների ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում»,նշվում է հիմնավորման մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy