Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Միջնորդավորված կերպով Հայաստանի տնտեսություն թուրք-ադրբեջանական տանդեմի ներթափանցման վտանգներն առավել քան իրական են. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակի տարածումը, ապա նաև Արցախում սկսված պատերազմը մեծ հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Եվ տարածաշրջանային նոր իրողության պայմաններում, որպեսզի մեր երկիրը կարողանա ծանր ու անդառնալի կորուստներից հետո վերականգնվել, տնտեսական զարգացմանը նոր թափ հաղորդելն ուղղակի ամենահրատապ հարցերից մեկն է։ Սա նաև մեր պետականության և ինքնիշխանության պահպանման հետ է կապված, քանի որ տնտեսության զարգացումը կարող է նախադրյալներ ստեղծել երկրի ռազմական ներուժի վերականգնման, արտագաղթի ու գործազրկության մակարդակի նվազեցման ու այսօր առկա ծանր ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։

Չհաշված, որ ինչքան մեծ է լինում պետության ունեցած տնտեսական ներուժը, այնքան այդ երկիրը մեծ ուշադրության է արժանանում միջազգային ասպարեզում արտաքին խաղացողների կողմից։ Ճիշտ է՝ Հայաստանի տնտեսության մեջ որոշակի աճ է նկատվում, այդուամենայնիվ, մասնագետների գնահատմամբ, այդ աճը նկատելի է միայն անցյալ տարվա տոտալ լոքդաունի ժամանակաշրջանի համեմատ ու աշնան աղետալի իրադարձությունների ֆոնին, և դրա ծավալն այն չէ, ինչ պետք էր արագ վերականգնման հասնելու համար։ Սակայն իշխանությունները, քաղաքական դիվիդենտներ շահելու իրենց հին սովորության համաձայն, փորձում են առկա ցուցանիշները ներկայացնել իբրև աննախադեպ երևույթ։ Սրան զուգահեռ, այսօրվա իշխող ուժի ներկայացուցիչները Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը կապում են տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։

Սակայն տնտեսական առումով Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործ ունենալն իր մեջ ավելի շատ լուրջ վտանգներ է պարունակում, քան զարգացման հեռանկարներ։ Թերևս այսօր տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում տեսնում ենք, թե Թուրքիան և Ադրբեջանն ինչպես են օգտագործում իրենց տնտեսական լծակները տարբեր երկրների քաղաքականության վրա ազդելու համար։ Ու այս հարցում Հայաստանի երկու թշնամի հարևաններն օգտագործում են իրենց կողմից ներդրումներ կատարելու նպատակաուղղված քաղաքականությունը։

Ու եթե Անկարան կարող է բազմաթիվ երկրներում՝ Բալկանյան և Աֆրիկյան երկրներով սկսած ու Միջին Ասիայի պետություններով վերջացրած, տարբեր ուղղություններով ներդրումային նախագծերի միջոցով տարածել թուրքական ազդեցությունը, ապա Ադրբեջանը հիմնականում գործի է դնում էներգետիկ ռեսուրսների մատակարարման իր պոտենցիալը։ Այսպես, օրինակ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը Վրաստանում գործող իր դուստր ընկերության՝ SOCAR Energy Georgia-ի միջոցով բենզինի և վառելիքային վրացական շուկայում գերակշռող դիրք է զբաղեցնում։ Ավելին՝ այն տարիներ շարունակ եղել է Վրաստանի առաջին հարկատուն ու շարունակում է մնալ խոշոր գործատու։

SOCAR-ը ներդրումներ է կատարում Վրաստանում նաև բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով: Եվ, բնականաբար, այս իրողության հետ վրացական իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Եթե Բաքուն տարբեր երկրներում օգտագործում է իր էներգետիկ լծակները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ թափով կփորձի ներխուժել հայկական էներգետիկ շուկա, գերիշխող դիրք ձեռք բերել ու բացառապես թելադրել իր օրակարգը։ Այսպիսի վտանգը հաշվի առնելով՝ պատահական չէ, որ մամուլում մեծ ուշադրության է արժանացել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, թե իրենց նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչելու հարցը, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Ըստ նրա, այս ներդրումային ծրագիրը Վրաստանից է։

Զարմանալի չէ, որ այս հայտարարությունից հետո մամուլում ու հանրային լայն շրջանակներում արդեն իսկ ահազանգ է հնչեցվում։ Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները պարզել են, որ այդ ծրագիրն իրականացնելու է հայտնի մեծահարուստ Դավիդ Յակոբաշվիլին, ով ղեկավարում է Petrocas Energy Group ընկերությունը, որը Վրաստանի տարածքով նավթամթերքի փոխադրումներ է իրականացնում։ Այն նաև դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ Ուշագրավ է, որ Petrocas Energy Group-ից հայտարարում են, որ իրենք նավթամթերքը գնում են ռուսական Лукойл նավթային ընկերությունից, ռումինական Rompetrol-ից, հունական Hellenic Eco-ից և ադրբեջանական SOCAR-ից: Ընդ որում, ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե միանգամայն հնարավոր է, որ Յակոբաշվիլին SOCAR-ից գնված նավթ է վաճառում Հայաստանին:

Թեև Յակոբաշվիլիի ղեկավարած ընկերությունը նշում է, որ Հայաստանին մատակարարվում է միայն ռումինական և հունական նավթ, սակայն առևտրային գործողությունները տեղի են ունենում այնպիսի բարդ օֆշորային ցանցերի միջոցով, որ դրանց հետևելն ուղղակի անհնար է: Ուստի պատահական չեն հայկական մեդիա տիրույթում շրջանառվող այն ողջամիտ կասկածները, թե SOCAR-ը Հայաստանում ներդրում անելու ցանկություն ունեցող ընկերության միջոցով կարող է միջնորդավորված սողոսկել հայկական շուկա, դեմպինգի միջոցով մենաշնորհային դիրք գրավել և պայմաններ թելադրել։ Ու շատ տարօրինակ է, որ վրացական ներդրողը շատ մեծ ծավալի ներդրում է ցանկանում Հայաստանում անել հենց պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում, ի՞նչն էր նրան խանգարում այդ ներդրումն անել, օրինակ՝ պատերազմից առաջ, երբ իրավիճակն ավելի կայուն էր։ Ու ընդհանրապես, հարցը միայն այս նախագծի շրջանակներում չի ավարտվում։

Առաջիկայում ևս հնարավոր է հանկարծակի այնպիսի արտերկրյա ներդրողներ հայտնվեն, որոնց հետևում կանգնած կլինեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներից եկող վտանգները առավել քան իրական են, սակայն խնդիրը կապված է նաև Հայաստանի գործող իշխանությունների վարքագծի հետ։ Արդյոք նրանք, լուրջ վերլուծության ենթարկելով կասկածելի ներդրողների ծրագրերը, կարողանալո՞ւ են խափանել Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգները, թե՞ նախընտրելու են թուրքերի հետ «ախպերությունն» ու հանուն տնտեսական մի փոքր տեղաշարժի, որի դեպքում կարող են հայտարարել, թե խոստացված ներդրումներն են բերում, վաճառել Հայաստանի ինքնիշխանության և ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողության վերջին մնացորդները։ Չնայած ինչի՞ մասին ենք խոսում. փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունները ցանկացած քայլի ընդունակ են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation