Ինչպես են Սիրուշոն, Գարիկ Պապոյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Սիմոնյանը, Սամվել Կարապետյանի դուստրը և այլք ուղեկցել իրենց երեխաներին դպրոց
LIFEՀամացանցն այսօր ողողված է ուսումնական տարվա առաջին օրվա դպրոցական լուսանկարներով։
Սեպտեմբերի 1-ի առիթով հայ հայտնիներից շատերը սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են իրենց երեխաների լուսանկարները:
Գարիկ Պապոյանը հրապարակել է դստեր լուսանկարը, սակայն չի ցույց տվել երեխայի դեմքը:

Սիրուշոն նույնպես լուսանկարներ է հրապարակել, սակայն, ինչպես միշտ, դա արել է իրեն հատուկ ձևով՝ առանց դեմքը ցուցադրելու:

Նա հրապարակել է ավագ որդու՝ Ռոբերտի լուսանկարը:

Անահիտ Սիմոնյանը Սեպտեմբերի 1-ի առիթով գրառում էր արել դեռ նախօրեին՝ կատակելով, որ մայրիկների լավ օրերն ավարտվել են:

Անահիտը նաև հրապարակել է իր և Հայկոյի որդու՝ Արմանի առաջին դասարանի արխիվային լուսանկարը:

Գիտելիքի օրվա առիթով որդիների լուսանկարն է հրապարակել նաև Խորեն Լևոնյանը:

Շողեր Թովմասյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ:

Սիլվա Հակոբյանի աստղային դուստր Միլան թեպետ դպրոց չի հաճախում, սակայն Սիլվան նրա լուսանկարն է հրապարակել և շնորհավորել օրվա առթիվ:

Հավելենք, որ նախօրեին Սիլվան դպրոց էր ուղեկցել զարմուհուն:
Առաջին անգամ ԱՄՆ-ում դպրոց է սկսել գնալ նաև վիտամինցի Տիգրան Գևորգյանի դուստրը:

Առաջին անգամ դպրոց է գնացել նաև ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի որդին:




