Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
BLOGԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ միջավայր եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին անգամ դպրոց հաճախած, երազանքներով լեցուն մանուկներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար:Հաջողում են բոլոր այն երկրները, որոնցում գերակա է այս գիտակցումը։
Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ և նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում: Կրթության, գիտության նկատմամբ նույն հոգածությունը պետք է ցուցաբերի պետությունը՝ տարեցտարի ավելացնելով այս ոլորտների ֆինանսավորումը, խրախուսի տաղանդավոր երիտասարդներին՝ դա համարելով բարգավաճ երկիր ունենալու հիմնական երաշխիքը։
Այսօրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, դասախոսները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում:
Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջ առողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ Սեպտեմբերի 1-ի լուսավոր տոնի առթիվ ու երկրին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում, կրթական նվաճումներ ու գիտական բարձունքներ։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



