Լոնդոնում հայտարարել են Աֆղանստանին նոր ավիահարվածներ հասցնելու պատրաստականության մասին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պատրաստ են նոր ավիահարվածներ հասցնել Աֆղանստանի տարածքի օբյեկտներին: Այդ մասին հայտարարել Է բրիտանական ՌՕՈւ-ի շտաբի պետ Մայք Վիգսթոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրիտանիան օգոստոսի 29-ին ամբողջությամբ դուրս Է բերել իր զորակազմն Աֆղանստանից: «Մենք պետք Է հնարավորություն ունենանք մեծ դեր խաղալ գլոբալ կոալիցիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում՝ լինի դա ավիահարված, թե զորքերի կամ սարքավորման տեղափոխում որոշակի երկրի տարածք:
Եթե մեզ համար հնարավորություն կա ավանդ ունենալ դրանում, ապա ես կասկած չունեմ, որ մենք պատրաստ կլինենք դա անել»,-Վիգսթոնը հայտարարել Է Telegraph հրատարակությանը:
Նրա խոսքով՝ դա կարող Է լինել որտեղ հարմար Է, որտեղ «ծայրահեղականությունը գլուխ Է բարձրացնում եւ ուղղակի կամ անուղղակի կերպով սպառնալիք Է ներկայացնում Մեծ Բրիտանիայի եւ նրա դաշնակիցների համար»:
«Աֆղանստանը, հավանաբար, աշխարհի ամենադժվարամատչելի մասերից մեկն Է, բայց մենք կարող ենք գործել այնտեղ»,-ասել Է բրիտանական ՌՕՈւ-ի հրամանատարը: Նա նաեւ հայտնել Է, որ միջազգային գործընկերների հետ երկարաժամկետ պլաններ Է քննարկում թագավորական ռազմաօդային ուժերի զորամասերը արտասահմանում տեղակայելու շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



