Ղրղզստանը պետք է ամրապնդի սահմանային տարածքները. Սադիր Ժապարով
INTERNATIONAL NEWSՂրղզստանի առջև ծառացած Է սահմանային տարածքներն ամրապնդելու սուր անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ղրղզստանի Անկախության օրն ամեն տարի նշվում Է օգոստոսի 31-ին: Հանրապետությունում այդ օրը պաշտոնական տոն օր Է: «Տարածաշրջանում փոխվող իրադրության կապակցությամբ օրակարգում մեր սահմանային տարածքների ամրապնդման և վերահսկողական միջոցառումների ակտիվացման անհրաժեշտությունն Է»,-ասել Է պետության ղեկավարը՝ հանդես գալով հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
Ժապարովի պնդմամբ, ղրղզները վաղուց ի վեր եղել են զինվորներ: «Անհրաժեշտ Է հիշել եւ կատարելագործել նախնիների այդ արվեստը: Ուստի ես կարծում եմ, որ այժմ գլխավոր նպատակն Է՝ որքան կարելի Է ավելի արագ համալրել ղրղզական բանակի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան և բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը»,-ընդգծել Է նա: Երկրի ղեկավարը հավաստիացրել Է, որ հանրապետությունը «հարգում Է հարեւանների հետ լավ հարաբերությունները»: «Մենք շահագրգռված ենք հետագայում զարգացնել համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, դաշնակիցների եւ բարեկամական երկրների հետ»,-նշել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



