Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լիտավր. ռազմական գործողություններից՝ նվագախումբ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լիտավրը հարվածայինների ընտանիքի երաժշտական գործիք է: Այն բաղկացած է մետաղական կաթսայանման 2-ից 7 թմբուկներից: Կաթսայի տեսքով թմբուկների բաց հատվածը ծածկված է կաշվով, երբեմն օգտագործվում է պլաստմասե ներդիր: Լիտավրի կորպուսը հիմնականում պատրաստված է լինում պղնձից, ավելի հազվադեպ` արծաթից կամ ալ յումինից: Լիտավրն ամենահին երաժշտական գործիքներից է: Դրանք ակտիվորեն օգտագործվել են հին հույների կողմից մարտերի ընթացքում:

Հրեաների շրջանում կրոնական ծեսերն են ուղեկցվել կաթսայաձև այդ երաժշտական գործիքի ձայներով: Կաթսաների նման թմբուկներ հայտնաբերվել են նաև Միջագետքում: «Luna Pejenga»-ն, որը ունի 1,86 մետր բարձրություն և 1,6 մետր տրամագիծ, մեծ չափսերի հնագույն բրոնզե թմբուկ է, որը կարելի է համարել լիտավրի նախատիպը: Այդ երաժշտական գործիքը մոտ 2300 տարեկան է: Ենթադրվում է, որ լիտավրի նախատիպեր են եղել արաբական նագարները: Դրանք փոքրիկ հարվածային գործիքներ էին, որոնք օգտագործվում էին ռազմական արարողությունների ժամանակ: Նագարների տրամագիծը 20 սմ-ից մի փոքր ավելի էր, և այն կախված էր լինում գոտուց: 13-րդ դարում այդ հնագույն երաժշտական գործիքը մտել է Եվրոպա:

Ենթադրվում է, որ այն բերել են խաչակիրները կամ սարացինները: Եվրոպայում միջնադարում լիտավրները սկսել են նմանվել ներկայիս ժամանակակից լիտավրներին, դրանք օգտագործել են զինվորականները ռազմական գործողությունների ժամանակ հեծելազորին ուղղորդելու և վերահսկելու համար: Պրեպոտորիուսն իր՝ 1619 թվականին գրած գրքում այդ գործիքը հիշատակում է «ungeheure Rumpelfasser» անվան տակ: Հետագայում լիտավրի կառուցվածքում փոփոխություններ են եղել: Որպես թմբուկի ներդիրների թաղանթի նյութ օգտագործվող կաշվին հետագայում սկսել են փոխարինել նաև պլաստմասով: Թաղանթը սկսել են ամրացնել պտուտակներով օղակով, որի շնորհիվ հնարավոր է եղել գործիքի ձայնը կարգավորել:

Գործիքը լրացվել է ոտնակներով, սեղմելով դրանք՝ հնարավոր է դարձել տեմպ հաղորդել երաժշտությանը: Նվագի ընթացքում մարդիկ օգտագործել են փայտից, եղեգից, մետաղից պատրաստված ձողեր, որոնք պատվել են հատուկ նյութերով: Բացի այդ, հարվածային ձողերը հագեցվել են կաշվե, կաուչուկե, քաթանե կամ այլ նյութերի ծայրակալներով: Ժnան-Բատիստ Լուլին եղել է այն առաջին կոմպոզիտորներից մեկը, որն իր ստեղծագործություններում մտցրել է լիտավրը: Ավելի ուշ Յոհան Սեբաստիան Բախը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Հեկտոր Բեռլիոզն իրենց ստեղծագործություններում մասեր են գրել լիտավրի համար:

Նվագախմբում նվագելու համար 2-4 թմբուկանի լիտավրը հաճախ բավական է լինում: Իսկ ահա Գրուբերի «Charivari» եզակի երաժշտությունը պահանջում է 16 թմբուկային լիտավր: Լիտավր երաժշտական գործիքը ներկայումս էլ սիրված է երաժշտության բազմազան ժանրերում` դասական, փոփ, ջազ, նեոֆոլկ և այլն: Ներկայումս ժամանակակից երաժշտությունում կան լիտավրները տեղադրելու գերմանական և ամերիկյան եղանակներ: Գերմանական տարբերակում խոշոր թմբուկը լինում է աջ կողմում, իսկ ամերիկյան տարբերակում՝ հակառակը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card