Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Հրդեհ «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1885- ծնվել է դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային պտղաբույծ Ասատուր Մարգարյանը:

1936 – ծնվել է ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանը:

1939 –ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Յավրյանը։

1945 – ծնվել է ֆուտբոլային հայտնի դարպասապահ Ալ յոշա Աբրահամյանը։

1978 – վախճանվել է գրականագետ Սողոմոն Սողոմոնյանը:

1982– ծնվել է ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ Կարո Փարիզյանը։

2000 – վախճանվել է բժիշկ, հոգեբույժ և առողջապահության կազմակերպիչ Հրաչիկ Փանոյանը։

2006- սկսվել են ավանդների փոխհատուցման վճարումները 70-ն անց միայնակ կենսաթոշակառուներին, որոնք ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում:

2009- Սևանա լճի ափին հայկական և վրացական խմբերի մասնակցությամբ անցկացվել է «Երաժիշտները հանուն խաղաղության» խորագրով ռոք երաժշտության փառատոն։

2010 – վախճանվել է հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Վարուժան Նալբանդյանը:

2017- յոթ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, որը օրվա երկրորդ կեսից հետո մեկուսացվել է: Վիրավորներ և զոհեր չեն եղել: Ըստ մասնագետների, այրվել է էթինոլ նյութը:

2020-վախճանվել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը:

ԱՇԽԱՐՀ

430– վախճանվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

475 –հռոմեացի գեներալ Ֆլավիյ Օրեստը զավթել է իշխանությունը Արևմտյան Հռոմեական Կայսրության մայրաքաղաք Ռավենայում՝ ստիպելով կայսր Հուլիոս Նեպոտին փախչել:

1189- Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրները Գի դը Լուզինյանի ղեկավարությամբ պաշարել են Ակրա քաղաքը:

1565– հիմնադրվել է ԱՄՆ-ի առաջին քաղաք Սենտ Օգուստինը՝ Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի կենտրոնը։

1733– Նեապոլում կայացել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին տիրուհի» օպերայի պրեմիերան։

1789 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:

1790– Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Սև ծովում տեղի ունեցած ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթել է Օսմանյան Կայսրության զորքերին:

1851- սկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև:

1859 - Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դարձել, որ այն տեսանելի է եղել ԱՄՆ-ում, Եվրոպայի որոշ տարածքներում և անգամ Ճապոնիայում:

1883– ժայթքել է ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով կղզին ծածկվել է մոտ 30 կմ հաստությամբ լավայով։

1910 - Չեռնոգորիան հայտարարել է Օսմանյան Կայսրությունից իր լիակատար անկախության մասին:

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռումինիային, իսկ Իտալիան՝ Գերմանիային:

1924 - Վրաստանում հաստատված խորհրդային իշխանության դեմ սկսվել է ապստամբություն, որը ձախողվել է:

1937– ստեղծվել է Տոյոտա ընկերությունը։

1938 – անգլիական Նոթթինգեմ քաղաքում կայացել է խոշորագույն շախմատային մրցաշար, որին աշխարհի հզորագույն շախմատիստների շարքում մասնակցել է 4 չեմպիոն՝ Կապաբլանկան, Լասկերը, Ալ յոխինը և Էյվեն: Կապաբլանկայի հետ մրցաշարի հաղթող է ճանաչվել երիտասարդ շախմատիստ Բոտվիննիկը:

1963-Մարտին Լյութեր Քինգը Լինկոլնի հուշարձանի մոտ ասել է իր հանրահայտ ճառը՝ «Ես երազանք ունեմ…»:

1976 –ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում առաջին անգամ սինթեզել են արհեստական գեն:

1990 - Իրաքը հայտարարել է, որ Քուվեյթն իր նոր նահանգն է:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից:

1994 – 290 տարվա օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից հանվել են կոպեկները:

2004– Սինգապուրում սկսվել է Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California