Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Տների խարխուլ տանիքները և խանձված դաշտերն աղքատության շունչն են փոխանցում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Չըխկ-չըխկ-չըխկ: Գնացքը տանում է հայրենի քաղաք, որի փողոցներում երբեք չեմ քայլել, բայց դրանք այնքան ծանոթ են ինձ, որի թատրոն չեմ այցելել ներկայացում դիտելու, բայց այնքան կարոտել եմ բեմը, որի թաղամասերով երբեք չեմ շրջել, բայց տեսել եմ գործարաններից հետո տուն շտապող մարդկանց, որոնք այն ժամանակ իրենց ապագան հայրենի քաղաքում էին տեսնում:

Շտապում էին տուն, որտեղ մեծ սեղանի շուրջ հավաքվում էր ողջ ընտանիքը, տուն, որի դուռը միշտ բաց էր հարազատ-բարեկամների, ընկերների ու հյուրերի առջև: Որտեղ դուռը երբեք չէր էլ կողպվում, ի դեպ, հիմա էլ կողպված չէր: Ասում են՝ այդ սովորույթից հրաժարվել դեռ չեն կարողանում, ո՞վ պետք է գա, իրենց տուն վատ մտադրությամբ մտնի, բոլորը բոլորին գիտեն: Հարազատ փողոցում քայլող անծանոթուհին միանգամից գրավում է բոլորի ուշադրությունը՝ ով է, ում տուն է եկել, դիմագծերն ինչ-որ մեկին են հիշեցնում: Հետո, իհարկե, իմանում են՝ ով ես, և անմիջապես հաջորդում է հայտնի խոսքը՝ էս ինչքան ես մեծացել, քեզ շատ փոքր ենք տեսել, դու մեծացել ես, մենք՝ ծերացել: Հայրական տանը իսկական տոն էին շաբաթ-կիրակիները: Իրար գլխի էին հավաքվում բոլորը՝ երեխաներն ու թոռները:

Արդյո՞ք հնարավոր էր հայրական տնից ավելի խաղաղ տեղ գտնել, իսկ հիմա, հիմա հեռանում են, լքում, որովհետև ապագա չկա: Շենքի մուտքում դռները կա՛մ կողպված են, կա՛մ էլ մնացել են տան միայն տարիքով անդամները: Երիտասարդները հիմնականում հեռու են, լավ է գոնե գիտությունն այնքան զարգացավ, որ հնարավոր է որդուդ հեռախոսով տեսնես, թոռանդ առաջին բառերը լսես, ավաղ, գրկելու հնարավորություն գուցե դեռ շատ երկար ժամանակ չունենաս:

Չըխկ-չըխկ-չըխկ: Գնացքը բավականին երկար ճանապարհ ունի մինչև տեղ կհասցնի հայրենի քաղաքս տեսնել ցանկացողներին, զբոսաշրջիկներին կամ էլ նրանց, ովքեր մի քանի օրով գործով Երևանում էին: Մայրաքաղաքից դուրս գալիս ողջ ճանապարհին աչքիս առաջ կիսաքանդ ու քանդված շենքեր են, մեր նման կիսաքանդ, բայց կանգուն, ապակիները կոտրված, պատերին ճաքեր, բայց շենքը կանգուն է, ինչպես և մենք:

Դա էլ երևի նրանից է, որ հիմքն է ամուր: Չնայած արևին ու անձրևին, չնայած հիմքի տակ հայտնված անձրևաջրերին, շենքը չի քանդվում, անգամ բահերով եկան ու փորձեցին քանդել, հիմա էլ շարունակում են մեր հիմքը թուլացնել, քայքայել, բայց շատ պնդաճակատն ենք, չենք հանձնվում: Պատերին ճաքեր են գոյանում, բայց չենք քանդվում:

Չըխկ-չըխկ-չըխկ: Ամբողջ ճանապարհին ամայի հողատարածքներ են: Այստեղ կարելի է կարտոֆիլ տնկել, այնտեղ պոմիդոր ու վարունգ, այնտեղ ցորեն, այս հատվածներում գուցե ջերմոցներ հիմնեն, իսկ այս մի հատվածը, որը բավականին լայնարձակ է, հարմար կլիներ մեծ գործարան կամ էլ անասնաֆերմա հիմնելու համար: Անգամ չգիտեմ էլ՝ հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ, գյուղատնտեսական առումով այդ հողը պատրա՞ստ է դրան, որպես պետություն պատրա՞ստ ենք դրան, բայց չեմ ուզում մի սմ դատարկ հող մնա իմ երկրում, ուզում եմ մարդիկ արարեն, վար ու ցանքս անեն, գործարաններում աշխատանքի գնան, չէ՞ որ դա է երկիրը չլքելու նախապայմաններից մեկը՝ աշխատանք ունենալը: Իսկ խաղաղությո՞ւնը: Մի՞թե այն երազանք մնաց:

Չըխկ-չըխկ-չըխկ: Կայարանամերձ բնակավայրերում առավոտ ծեգին կանայք ու տղամարդիկ աշխատում են այգիներում ու ջերմոցներում, հավանաբար քաղհան անում, հասունացած բերքը հավաքում: «Պոմիդորն ի՞նչ արժե: -Երեք հարյուր դրամ: -Թալան է, էդ ի՞նչ գին ես դրել էս սեզոնին»,-բարկանում է լայնեզր գլխարկով տիկինը: «Իմ կռացած մեջքի ցավի, սպասման, անքուն գիշերների, հողի ու եղանակի, կառավարության հետ տված կռվի գինն է, իսկ դուք ասում եք՝ թանկ է»,-մտածում է շուկայում բանջարեղեն վաճառողն ու լռում:

Չըխկ-չըխկ-չըխկ: Նախընտրական պաստառները չեն հասցրել գովազդային այլ պաստառներով փոխարինել: Արդեն խունացած պաստառներից մարդկանց դեմքեր են ողջունում մեզ, խոստումները, ու հանկարծ մտածում ես՝ իր այգում արևի տակ կռացած գյուղացու կյանքում ի՞նչ փոխվեց այդ խոստումներից հետո, մեծ հաշվով՝ ոչինչ: Իսկ նա ցանկացա՞վ, որ ինչ-որ բան փոխվի:

Չըխկ-չըխկ-չըխկ: Հայրենի քաղաք տանող ճանապարհին տների խարխուլ տանիքները և խանձված դաշտերն աղքատության շունչն են փոխանցում: Քո շունչն է կտրվում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, երեսուն տարին քի՞չ ժամանակ էր երկիրը երկիր դարձնելու համար: Քիչ չէր, բայց բավարար էլ չէր, չհերիքեց: Մեկը նորոգում է տանիքը, տեսնես իր գլխում հաղթահարե՞ց աղքատությունը, թե՞ հերթական վարկն է բանկից վերցրել, կամ էլ գուցե խոպանից նոր է վերադարձել:

Մենք շարունակում ենք մեր գյուղերը սահմանամերձ անվանել և հրճվել, որ այսինչ գյուղն արդեն գիշերային լուսավորություն ունի: Մի այնպիսի հպարտությամբ ենք ասում, որ երկու տասնյակից ավելի տարի գյուղում լուսավորություն, նորոգված ջրագիծ կամ էլ բարեկարգ ճանապարհ չի եղել, իսկ հիմա կա, որ ուղղակի ապշել կարելի է: Ողջ ճանապարհին ու ամբողջ Հայաստանում այս կիսաքանդ, բայց ոչ կիսակառույց շենքերը մեզ հիշեցնում են մեր խեղճությունը, մեզ ապտակում են, որ մենք չեն կարողացել դրանք վերակառուցել կամ դրանց տեղում նորը կառուցել, որ մեր հայրենասիրությունն ավելի հաճախ դրսևորվում է Հայաստանում արձակուրդներն անցկացնելով, բայց ոչ երբեք ապրելով:

Որովհետև շատերս Հայաստանի մասին ասում ենք՝ ապրելու երկիր չի, այստեղ ապագա չկա: Մեր կյանքը հիշեցնում է կենաց, այն մեկը, որ ասում ենք «էհ» ու կոնծում բաժակի միջի պարունակությունը, այդ «էհ»-ն անորոշություն է, անհայտություն, ցավ, այդ «էհ»-ի մեջ ապագա չկա: Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց, այս հարցի պատասխանը մեզանից յուրաքանչյուրն ինքն իր մեջ պետք է փնտրի, բայց նախ այդ հարցը տալու համարձակությունն է պետք ունենալ: Ե՞րբ և ինչո՞ւ Հայաստանը դարձավ ամառային հանգստի ու վերջին հանգրվանի, բայց ոչ մշտական բնակության երկիր:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California