Լարված իրավիճակ սահմանին. պակիստանցի զինվորականները կրակ են բացել սահմանը հատել փորձող աֆղանների ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՊակիստանյան ուժերը կրակ են բացել մի խումբ աֆղանների ուղղությամբ, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել երկիր՝ Պակիստանի հյուսիսարևմտյան սահմանային անցակետից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Թալիբան» ծայրահեղական շարժման աղբյուրին, սահմանային միջադեպի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 5-ը տուժել են:
Աղբյուրի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան 10 աֆղան քաղաքացիներ գրունտային ճանապարհով մտել են Պակիստանի տարածք: Այդ ժամանակ պակիստանյան զորքերը կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Աղբյուրը հավելել է, որ աֆղանների մարմինները դեռևս ընկած են սահմանային անցակետի հարևանությամբ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



