Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանը գալիս է այն մտքին, որ պետք է ուժեղացնել Հայաստանը

ANALYSIS

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն ընդգծում է, որ վերջին ամիսների աշխարհաքաղաքական զարգացումները և հատկապես Արևմուտքի հակառուսական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Ղրիմյան պլատֆորմ» գագաթնաժողովի գումարումը Ուկրաինայում, Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, այդուհանդերձ, Ռուսաստանին բերում են այն մտքին, որ նախ և առաջ իր շահերի համատեքստում անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մհեր Հակոբյանն ասաց, որ Հայաստանի պաշտպանության նախարարի ակտիվ շփումները ռուսաստանցի գործընկերների հետ և հատկապես ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունները հայկական բանակի վերազինման և արդիականացման մասին ուրախալի ու ողջունելի են:

«Հուսանք, որ մեր շահերը միայն կհամընկնեն Ռուսատանի հետ, և մենք, ստանալով այդ սպառազինությունը Ռուսաստանից, աստիճանաբար կուժեղանանք և ինչպես ես եմ սիրում ասել՝ երբ Ադրբեջանը սայթաքի՝ այդ սայթաքումից կկարողանանք օգտվել», - նշեց վերլուծաբանը:

Մհեր Հակոբյանը հավակնոտ է համարում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությունը, որ նախարարությունը հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց՝ հօգուտ նոր և որակյալ սպառազինության: Հակոբյանի կարծիքով՝ պրակտիկայում դա բավական դժվար կլինի անել:

Անդրադառնալով նախարարի առաջադրած մյուս կարևոր խնդրին, որ Հայաստանը պետք է կարողանա սեփական զենքը արտադրել, վերլուծաբանն ասաց, որ «զենք» ասվածը շատ լայն հասկացություն է, քանի որ դրա տակ կարելի է հասկանալ ե՛ւ սովորական հրաձգային զինատեսակները, որպիսիք կարող են հավաքել գրեթե բոլոր երկրներում, ե՛ւ անօդաչու թռչող սարքերը, ռազմական օդանավերը կամ ծանր զինտեխնիկան, որոնց արտադրությունը շատ ավելի բարդ է:

«Անշուշտ, իդեալում բոլոր պետություններն էլ ձգտում են իրենց զենքը արտադրել, բայց «զենք» հասկացությունը այնքան տարբեր տեսակներից է կազմված, որ նախարարը կարող է այդպես ասել, և իրոք արտադրենք: Բայց խնդիրն այն է, թե մեր այդ արտադրանքի մեջ մեր իրական բանակային կարիքների համար պետքական զենքը քանի՞ տոկոս կլինի, կգերակշռի՞, թե՞ չի գերակշռի, և այլն: Այլ խոսքերով՝ նախարարը շատ ընդհանրական բան է ասել, և կոնկրետացման կարիք կա», - մեկնաբանեց Մհեր Հակոբյանը:

Օգոստոսի 11-ին Մոսկվայում ընդունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորել էր իր հայ գործընկերոջը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, իսկ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել Կարապետյանին՝ հայտարարելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Օգոստոսի 24-ին, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել էր «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին՝ լրագրողներին ասելով, որ Ռուսաստանը լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Զինված ուժերի արդիականացման և վերազինման հետ կապված հարցերում, և ինքը «չէ» բառ չի լսել ռուս գործընկերներից:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities