«Հրապարակ».Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին
POLITICSՈրտե՞ղ են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք հպարտորեն հայտարարում էին, որ Սյունիքն անվտանգ է, հող չի հանձնվել թշնամուն։ Ինչո՞ւ Սյունիքում չեն եւ զորավիգ չեն բլոկադայի մեջ հայտնված բնակիչներին: Մինչ ՔՊ-ականներն իրենց առաջնորդի գլխավորությամբ պոպուլիստական հայտարարություններ կանեն եւ կատարվածի մեղքը կբարդեն նախկինների վրա, Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին: Եվ հարց է, թե ճանապարհը բացվելուց հետո քանի մարդ է մնալու ապրելու զինաթափված ու հայաթափված գյուղերում:
Երեկոյան լուր ստացանք, որ ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի, որոնք համարձակվել են խախտել ՀՀ սահմանը եւ փակել միջպետական ճանապարհը, որն իրենց հսկողության տակ է։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



