Ալիեւ. Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք
INTERNATIONAL NEWSԵթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաեւ ձմեռ էր մոտենում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



