«1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»․ Սոֆյա Պողոսյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել
LIFEԴերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն օրեր առաջ ծնողներ են դարձել։ Զույգը որդի է ունեցել։

Սոֆյան Ինստագրամյան էջում նորածին որդու հետ նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ ու ջերմ գրկել է փոքրիկին։ Դերասանուհին կրում է երկնագույն, պուտավոր պրինտովամառային զգեստ։ Նորաթուխ մայրիկն արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից ՍոֆյաՊողոսյանը գրել է․ «1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»։

Ի դեպ, ընտանիքում սպասվող համալրման մասին Սոֆյա Պողոսյանը հայտնել էր հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ «Թող, որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի 1», - գրել էր Սոֆյա Պողոսյանը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



