«Ուզում է 71-ի փոխարեն, 171 մանդատ ունենաք՝ դուք ու ձեր ղեկավարը մնալու եք որպես պարտության խորհրդանիշ-կապիտուլյանտներ»․ Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Քարոզարշավի ժամանակ մի «կապիտուլյանտ» կար ,ով «Բադենի - Բադենի կազինոներից » էր խոսում,բայց հենց ՀՀ երրորդ նախագահը 24 ժամ «դրեց վրեն » ու պահանջեց գոնե մեկ նման փաստ հրապարակի՝ ձայնը կտրեց ու այլեւս այդ թեմայից չխոսեց։
Հիմա հերթը նրա «սրտի օլիգարխինն» է։
Ու մի բան էլ ամբողջ ձեր «կապիտուլյանտ թիմին» ասեմ՝ միշտ հիշեք։
Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1992-ի Շուշիի ազատագրման գործողության պաշտոնական փաստաթուղթ-քարտեզի եւ 1994 -ի հաղթական ու հայանպաստ զինադադարի փաստաթղթի
վրա,իսկ ձեր պարտված «առաջնորդինը»՝ նոյեմբերի 9-ի Շուշին ու Հադրութը հանձնման կապիտուլյացիայի փաստաթղթի տակ։
Ուզում է 71 -ի փոխարեն,171 մանդատ ունենաք ՝դուք ու ձեր ղեկավարը պատմության մեջ մնալու են որպես պարտության խորհրդանիշ- կապիտուլյանտներ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



