Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ գարեջուրը լցվեց թիթեղյա տարայի մեջ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբեմն տարբեր ըմպելիքների ժողովրդականության վրա կարող են ազդել ոչ միայն նրանց համային հատկանիշները, այլ նաև այն ձևը, որով դրանք մատուցվում են: Հետևաբար, արտադրողները փորձում են հնարավորինս բավարարել գնորդների պահանջները: Նույնը տեղի է ունեցել նաև գարեջրի հետ: Գարեջրի վաճառքն ավելի խթանելու համար արտադրողները գտել են հարմար փաթեթավորում` թիթեղյա տարողություն: Արդյունքում շուկայում հայտնվել է միանգամայն նոր ապրանքատեսակ` «պահածոյացված» գարեջուր, որն իր համով տարբերվել է ստանդարտից: Թիթեղյա տարողությամբ գարեջրի պատմությունը սկսվել է 1910 թվականից: Սակայն այդ ժամանակ և մինչև 1933 թվականը գործել է Չոր օրենքը, այսինքն՝ արգելվել են սպիրտային ըմպելիքների վաճառքը և օգտագործումը, որն էլ հենց ազդել է այդ գաղափարի ուշ իրականացման վրա:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում այդ օրենքի չեղարկումից հետո արտադրողները արագորեն սկսել են հետ բերել կորսվածը: Ընդ որում, սկզբից գարեջուրն ավելի ուժեղ մրցակիցներ է ունեցել, այն է՝ ավելի թունդ սպիրտային ըմպելիքները, և մարդիկ սկզբում քիչ ուշադրություն են դարձրել թույլ ալկոհոլային խմիչքներին: Այդ առումով անհրաժեշտ էր իրականացնել արտադրանքի վաճառքի խթանման մի քանի փուլեր, որոնցից է արտադրանքը ավելի մատչելի և էժան դարձնելը: Դրա լավագույն օրինակը գարեջրի թանկարժեք ապակյա շիշը թիթեղյա տարողությամբ փոխարինելն էր: Բոլորին է դուր եկել այս գաղափարը, ընդ որում, ոչ միայն գինը նվազեցնելու, այլ նաև նոր ու հարմարավետ փաթեթավորմամբ գարեջուրը գնորդներին հասցնելու տեսակետից: Gottfried Kreuger գարեջրագործական ընկերության արտադրության մեջ թիթեղյա տարաներ օգտագործելու առաջին վեց ամիսներին վաճառքի ծավալն աճել է 6 անգամ: Սա լավ օրինակ է դարձել այլ գարեջրագործների համար, որոնք ևս արագորեն սկսել են անցում կատարել նոր փաթեթավորմանը:

Նման հաջողություն չէր կանխատեսում անգամ ամերիկյան Can Company ընկերությունը, որն էլ հենց մշակել և ստեղծել էր այդ թիթեղյա տարաները: Արդյունքում թիթեղյա տարայով գարեջուրը դարձել է Ամերիկայի այնպիսի խորհրդանիշ, ինչպես ջինսը կամ ջազը: Սկզբում տարաները պատրաստվել են երկաթե թիթեղներից, և դրանք բացվել են միայն հատուկ բանալիով, որը վաճառվել է գարեջրի հետ միասին: Բնականաբար, գարեջրին ավելացվել են որոշակի կոնսերվանտներ, որպեսզի գարեջուրը ռեակցիայի մեջ չմտնի երկաթի հետ: Այդ իսկ պատճառով գարեջուրը ձեռք է բերել նոր համ, որը հատկապես դուր է եկել դրա որոշ երկրպագուներին:

Այդպես հայտնվել է գարեջրի նոր տեսակ: Հետագայում, իհարկե, երկաթը փոխարինվել է ալ յումինով, որը ավելի պրակտիկ է և թեթև: Թիթեղյա տարայով գարեջուրը առաջացրել է դրա օգտագործման որոշ ավանդույթներ: Օրինակ, երբ գարեջուրը արդեն խմված է, կա տարան սեղմելու ծես, որը, կարծես թե, գործընթացին վերջակետ է դնում: Քանի որ ներկայումս պայքար է ընթանում ալկոհոլային արտադրանքների օգտագործման դեմ, և հատկապես թունդ ալկոհոլային խմիչքների, թիթեղյա տարայով գարեջուրն այժմ ոչ միայն խմիչք է, այլ նաև որոշակի կենսակերպ, որն ունի իր սովորություններն ու վարքի կանոնները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46