Եռաբլուրում ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ
SOCIETYՕգոստոսի 25-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորներ Ռ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Խ․-ն (ծնվ․ 1987թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



