Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
SOCIETYՓրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն:
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



