Նավթը թանկանում է
ECONOMICSՆավթի համաշխարհային գները բարձրանում են անցյալ շաբաթ 7-9 տոկոս անկումից հետո, ինչը ամենաուժեղն էր հոկտեմբերից ի վեր, վկայում են աճուրդների տվյալները, հաղորդում է Prime-ը:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.84 տոկոսով եւ կազմել 65.64 դոլար մեկ բարելի դիմաց, հոկտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 1.8 տոկոսով` մինչեւ 66.35 դոլար մեկ բարելի դիմաց: WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.82 տոկոսով եւ կազմել 63.24 դոլար:
Երկուշաբթի նավթի շուկայում գրեթե 2 տոկոս աճ է նկատվում՝ անցած շաբաթ միջինում 7-9 տոկոս անկումից հետո: Ներդրողների հոռետեսությանը նպաստել են տնտեսության վերականգնման հետ կապված մտավախությունները` COVID-19-ի «դելտա» շտամով վարակման դեպքերի աճի պատճառով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



