Նոր միտում. սպիտակ ֆլեշ-դաջվածք՝ ձմռան համար
LIFEԱյս տարվա ամռանը՝ Ռիհաննայի թեթեւ ձեռքով, նորաձեւության միտումներից էին ոսկեգույն մետաղական դաջվածքները, որոնց շնորհիվ աղջիկներն ընգծում էին իրենց արեւայրուքը։

Այժմ մետաղական տատուների այս միտումը համապատասխանաբար կընտրի ձմեռային իր գույնը՝ սպիտակը։

Թրենդն առաջարկել է ամերիկյան Mr. Kate ապրանքանիշը, որը թողարկեց The White BeautyMarks հավաքածուները. սրանք նույն սովորական ֆլեշ-տատուներն են, սակայն սպիտակ։ Կիրառումը շատ պարզ է՝ ջրի օգնությամբ հատուկ նկարը պետք է «դաջել» մարմնի այս կամ այն հատվածին։

Թրջած նկարը պետք է մաշկին ամուր սեղմած պահել, սպասել 3-5 վայրկյան եւ հանել թաղանթաշերտը. գեղեցկությունը պատրաստ է։

Սպիտակը ընդգծում է մաշկի ազնվական գունատությունը․ սա այն է, ինչ մենք ուզում ենք ձմռանը։
Աղբյուրը- NEWS.am STYLE
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
4
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
5
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program



